Քաղաքական կոմպասը գործիք է, որը Ձեզ տեղակայում է քաղաքական առանցքի վրա՝ ըստ Ձեր գաղափարների, համոզմունքների ու հայացքների: Պատասխանելով կոմպասի հարցերին՝ հնարավորություն կունենաք տեսնել տարբեր քաղաքական ուժերի տեղակայումը և համեմատել Ձեր արդյունքի հետ:
Անցնել թեստը
Այս բաժնում կարող եք ծանոթանալ քաղաքական ուժերի 2021թ. նախընտրական ծրագրային դրույթներին՝ ըստ բաժինների, ինչպես նաև համեմատել դրանք:
*Ներառված են այն ուժերի ծրագրերը, որոնք հանրայնացրել կամ տրամադրել են իրենց ծրագրերը մինչև հունիսի 9-ը։
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին՝ նպատակ ունենալով ուղղել հասարակությունում կուտակված քաղաքական էներգիան Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացմանը։ Կազմակերպության համոզմունքն է, որ կայուն ժողովրդավարության համար քաղաքացիական և քաղաքական շրջանակները պետք է երկխոսեն և սերտ համագործակցեն։
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպության առաքելությունն է նպաստել հայաստանում քաղաքական և հասարակական համակարգերի զարգացմանը նոր և կիրառելի բովանդակություն արտադրելու, քաղաքական և հասարակական միավորների միջև կառուցողական երկխոսությունը խթանելու և քաղաքացիներին քաղաքական մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքով ու գործիքակազմով ապահովելու միջոցով։
Կազմակերպությունը աշխատում է երեք հիմնական ուղղությամբ.
Կազմակերպության նպատակն է իրականացվող ծրագրերի միջոցով նպաստել տեսլականի իրականացմանը, երբ Հայաստանը ժողովրդավարական և քաղաքական կայացած ինստիտուտներով երկիր է, որտեղ կառուցաղական երկխոսության միջոցով քաղաքացիական հասարակությունը, քաղաքական համակարգի միավորներն ու քաղաքացիներն ունեն բարենպաստ միջավայր, պայմաններ և հնարավորություններ նոր և կիրառելի բովանդակություն ստեղծելու և օգտագործելու համար։
Թումանյան 29/ N3
Երևան, Հայաստան
0002 AM
info@political.am
Phone: -