«Մասնակցային ժողովրդավարությունը» քննարկումներ

22/02/2022 17:06

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը՝ Եվրոպական  միության ֆինանսական աջակցությամբ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿև «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ:

Ծրագրի շրջանակներում 2021թմայիսի 17-ին անցկացվեց առաջին հանրային քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին ընտրական գործընթացի հնարավոր զարգացումները,  մրցակցային, խաղաղ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման հնարավոր սպառնալիքներն ու դրանց կանխարգելման հնարավոր ուղիները։ Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օրենսդիր իշխանության, քաղաքական շրջանակների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչները։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և «Քաղաքական երկխոսություն»  կազմակերպության համահիմնադիր Ավնիկ Մելիքյանը:

2021թհուլիսի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարտահրավերներն ու առաջնահերթությունները ընտրություններից հետո» հանդիպում-քննարկումը, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին իշխանության, ընդդիմության և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավոր ուղիների շուրջ: Քննարկման մասնակիցները քաղհասարկության տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն էին, ովքեր աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձան քաղհասարկության ներքին երկխոսության խթանմանն ու հետընտրական գործունեության մի շարք հիմնահարցերին:

2021թսեպտեմբերի 24-ին Մարտունիում կայացավ «Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով մարզային քննարկումը։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքների խոշորացման ու տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին առնչվող խնդիրները: Քննարկման նպատակն է`

  • Իրազեկել քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին խոշորացման գործընթացի, ինչպես նաև առկա ինստիտուցիոնալ հնարավորությունների և ռիսկերի մասին,
  • Վերհանել համայնքային դերակատարների ակնկալիքներն ու մտահոգություննեը, ձևակերպել առաջարկություններ խոշորացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզետարանի, ՔՀԿ-ների, ՏԻՄ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

«Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում  2021թհոկտեմբերի 5-ին կայացավ «Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով քննարկում Արարատի մարզում։ Քննարկման նպատակն էր վեր հանել քաղաքացիների կարծիքները խոշորացման իստիտուցիոնալ հնարավորությունների և ռիսկերի մասին, ինչպես նաև ներկայացնել գործընթացի հետ կապված հիմնական անհանգստություններն և արդեն իսկ կատարված քայլերից քաղված դասերը։ Հանդիպմանը հեռավար միացավ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը, ով որպես ոլորտի փորձագետ պատասխանեց քննարկման մասնակիցներին հուզող հարցերին և ներկայացրեց փոփոխությունների նրբություններն ու մանրամասները։ Քննարկման մասնակիցները՝ քաղհասարկության տարբեր կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դիտարկեցին խոշորացումը իր մարտահրավերներով և դրական կողմերով հանդերձ՝ ամբողջացնելով թեմայի վերաբերյալ իրենց պատկերացումները:

Հոկտեմբերի 28-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն Գեղարքունիքում կազմակերպել էր քննարկում «Տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրակարգով ընտրությունների ազդեցությունը համայնքային զարգացման վրա․ պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համամասնական ընտրակարգող ընտրություններին առնչվող խնդիրները։ Խնդրի ներկայացմանը հաջորդեց քննարկում՝ ինչպե՞ս աշխատել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների, ընտրական հանձնաժողովների հետ նոր ընտրակարգի համատեքստում, որին մասնակցում էին Տարածքային ընտրական հանձնաժողովի, կուսակցությունների, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ:

Նոյեմբերի 16-ին «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում կայացավ «Խոշորացման գործընթացից բխող ապակենտրոնացումը և պետական կառավարման մարզային մակարդակում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը» թեմայով քննարկում: Արդյունքում վեր հանվեցին ապակենտրոնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղիները, ներկայցվեցին միջհամայնքային համագործակցային հարաբերությունների ձևավորման հիմքերը: Քննարկմանը ներկա էին պետական և տարծքային կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

 

2022 թ. փետրվարի 25-ին Գավառ համայնքում կայացավ «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքի մարզում, խոշորացման ընթացքը, փոփոխություններն ու խնդիրները» խորագրով մարզային քննարկումը, որն իրականացվում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջականկներում:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններն ու գաղափարները: Քննարկումը կազմակերպվել էր խոշորացման արդյունքում առաջացած փոփոխություններն ու դժվարությունները քննարկելու, համայնքային դերակատարների ակնկալիքներն ու մտահոգություննեը վերհանելու, առաջացած դժվարությունների լուծմանն ուղղված առաջարկություններ ձևակերպելու համար, որը կնպաստի խոշորացված համայնքի կառավարման գործընթացն արդյունավետ կազմակերպելուն: Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ՔՀԿ-ների, ՏԻՄ-երի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ:

Խոշորացման գործընթացի արդյունքում առաջացած սոցիալական, քաղաքական և վարչական խնդիրները վեր հանելու և դրանց վերաբերյալ համայնքային ռազմավարական պլանավորման տեսանկյունից կիրառելի առաջարկություններ ստանալու նպատակով սույն թվականի մարտի 2-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անցկացվեց «Համայնքների խոշորացման գործընթացն Արարատի մարզում, խոշորացման ընթացքը, փոփոխություններն ու խնդիրները» թեմայով հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա էին մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրույթի, ազգային և կրոնական փոքրամասնությունների 32 ներկայացուցիչներ:

Ընդհանրացնելով քննարկման ընթացքում խոշորացմանն առնչվող  բարձրաձայնված խնդիրերը ՝ ընդհանուր առմամբ քննարկվել և անդրադարձ է կատարվել հետևյալին․

  • Համայնքների ոչ պատշաճ կարողությունները, համապատասխան օրենքների բացերը որպես նոր լիազորությունների ստանձման խոչընդոտ,
  • Պետական և տեղական իշխանությունների փոխհարաբերությունների կարգավորումը, ՏԻՄ որպես առավել ինքնուրույն մարմին ընկալումը,
  • Արոտավայրերի բարելավումը և կառավարումը խոշորացման պայմաններում,
  • Ազգային և կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանման մտավախությունը խոշորացման պայմաններում,
  • Խոշորացման գործընթացից բխող գործազուրկությունը: