Արտահերթ ընտրություններ
27/04/2021 11:30
Ընդհանրապես ժողովրդավարական հասարակություններում արտահերթ ընտրություններ տեղի են ունենում ինչ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով։ Հայաստանի 3րդ հանրապետության շուրջ 30ամյա պատմության ընթացքում տեղի են ունեցել համապետական 2 արտահերթ ընտրություններ՝ մեկ նախագահական և մեկ խորհրդարանական։
Առաջին և միակ արտահերթ նախագահական ընտրությունը Հայաստանում անց է կացվել 1998 թվականի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։ Հրաժարականի իր հայտարարությունում առաջին նախագահը իր այդ որոշումը մեկնաբանեց ղարաբաղյան հիմնահարցի լուծման իր և իշխանության մյուս անդամների տարրակարծությամբ։
Երկրորդ արտահերթ համապետական ընտրությունը արդեն խորհրդարանական էր։ 2018 թվականին, գումարման դեռ մեկ տարին չբոլորած, 6րդ գումարման ԱԺ-ը լուծարվեց։ Սրան նախորդել էին 2018 թվականին Թավշյա հեղափոխությամբ սկիզբ առաջ քաղաքական գործընթացները։
Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքական կոնսուլտացիաների և խորհրդանշական խմբակցությունների հետ բանակցություններից հետո, հայտարերց 2021 թվականի հունիսի 20ին արտահերթ խորհրդականան ընտրություննե անցկացնելու մասին։
Վարչապետը այս ընտրությունները դիտարկում է որպես 2020 թվականին 44օրյա պատերազմից հետո Հայաստանում սկսված և խորացող քաղաքական ճգնաժամի լուծման միջոց։