ԱԺ արտահերթ ընտրություններ

15/05/2021 09:15

 

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունները նախատեսված էր անցակացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն այն կանցկացվի ավելի վաղ՝ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետոՀայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են կացվելու հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝

 

 

1․ Ռազմական դրության չեղարկում

 

Ռազմական դրություն դեպքում երկրում ընտրությունները չեն կարող կազմակերպվել։ Ընտրության օրը պետք է նշանակվի ռազմական դրությունը չեղարկելուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։

 

 

2․ ՀՀ վարչապետի հրաժարական

 

Գործող վարչապետը պետք է հրաժարական տա, այնուհետև 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները ներկայացնեն ՀՀ վարչապետի թեկնածուներ։

 

3․ Խորհրդարանի արձակում

Խորհրդարանն առաջին անգամ թեկնածուներից վարչապետ

չընտրելու դեպքում 7 օր հետո խորհրդարանում անց է կացնում

վարչապետի նոր ընտրություն։ Եթե երկրոդ անգամ էլ վարչապետ

չի ընտրվում, ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով:

 

 

4․ Նոր ընտրությունների մասին հրամանագիր

 

ՀՀ նախագահը հրապարակում է ԱԺ-ն արձակելու և ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հրամանագրեր։

 

5․ Կուսակցությունների գրանցում

 

ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար

անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են

ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ:

 

 

6․ Քարոզչության մեկնարկ

 

Նախընտրական քարոզչությունն սկսվում է կուսակցությունների գրանցման վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում ընտրությունից 1 օր առաջ։

 

7․ Ընտրական կարգ

 

2021թ․ ապրիլի 1-ին ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունների

համաձայն, ընտրությունները տեղի կունենա համամասնական

ընտրակարգով․ յուրաքանչյուր կուսակցություն/դաշինք ունենալու է իր

անվամբ քվեաթերթիկ։