«Ժողովրդավարությունը սկսում է երկխոսությունից»

28/09/2022 02:19

Քաղաքական երկխոսություն կազմակերպությունը «Ժողովրդավարությունն սկսվում է երկխոսությունից» ծրագարի շրջանակում հնարավորություն է ընձեռում համայնքային խնդիրներին իրազեկ երիտասարդներին մասնակցել Երևանում կայանալիք եռօրյա դասընթացին։

Ինչո՞ւ դիմել

Ծրագրի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններին ու գործառույթներին, փոփոխությունների տեսություններին, կսովորեն գրել դրամաշնորհային ծրագրեր։ Ծրագրում նախատեսված է նաև հանդիպում-ընթրիք քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում երիտասարդները կկարողանան բարձրացնել իրենց հուզող հարցերը։  

Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կներկայացնեն դրամաշնորհային ծրագիր և հնարավորեւթյուն կունենան ստանալ դրամաշնորհ՝ իրենց համայնքում երկխոսության ծրագիր իրականացնելու համար։

Ովքե՞ր կարող են դիմել

Մարզերում բնակվող 17-ից 22 տարեկան երիտասարդները։

Ի՞նչպես դիմել

Դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեբերի 20-ը ներառյալ լրացնել ստորև ներկայացված հայտը՝ 

https://bit.ly/3rcxjTA 

*  Մասնակիցների կեցությունը և ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը։ Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։