Քաղաքական գաղափարախոսություն 1
26/08/2021 16:52
«Կուսակցությունների գործունեության համապատասխանությունը իրենց ծրագրերում առկա գաղափարախոսական բնույթ ունեցող դրույթներին»
Հետազոտության արդյունքները
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հետազոտությունը բացահայտում է հայաստանյան կուսակցությունների գործունեության համապատասխանությունը իրենց ծրագրերում առկա գաղափարախոսական բնույթ ունեցող դրույթներին: Հետազոտությունն իրականացվել է «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Սույն հետազոտության նպատակն է պարզել՝ որքանով է մի շարք ակտիվ կուսակցությունների գործունեությունը համապատասխանում սեփական ծրագրերում առկա գաղափարախոսական բնույթի դրույթներին: Այդ նպատակին հասնելու համար ուսումնասիրվել են խորհրդարանական ուժերի մասով՝ խորհրդարանում նրանց քվեարկությունները, իսկ արտախորհրդարանական ուժերի պարագայում՝ նրանց պաշտոնական հայտարարությունները:
Կուսակցությունների հրապարակային գործունեության (խորհրդարանականների դեպքում՝ օրինագծերի վերաբերյալ քվեարկությունը, իսկ արտախորհրդարանականների դեպքում՝ հայտարարությունները) ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանցում գերիշխում է գաղափարախոսական կողմնորոշում չպահանջող բաղադրիչը:
Հետազոտությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://political.am/storage/uploads/files/gov_prog/research-arm.pdf