Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից
13/12/2021 12:45
2021թ. նոյեմբերի 19-21-ը «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից մի խումբ ակտիվ և պայծառ երիտասարդներ միավորվել էին համայնքային խնդիրների քննարկման և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման նպատակով։ Ստանալով անհրաժեշտ գիտելիքներ ՏԻՄ-երի, համայնքային խնդիրների քարտեզագրման և մրցունակ դրամաշնորհային ծրագրերի ձևավորման վերաբերյալ՝ երիտասարդները խմբային աշխատանքների և եռանդուն քննարկումների արդյունքում համատեղ ջանքերով ներկայացրին իրենց ծրագրերը։