Հանքարդյունաբերություն

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Ընդունելու և գործարկելու ենք կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն:
  • Խթանելու ենք վերամշակող հանքարդյունաբերության զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում նվազեցնելու ենք խտանյութի և չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտադրությամբ և արտահանմամբ:

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Հանքարդյունաբերության ոլորտում պետք է ներդնել շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգ:
  • Հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների համար սահմանադրորեն արձանագրված, բայց չկիրառվող և հանքարդյունաբերողին թափոնների դիմաց վճարելու պարտավորությունից ազատելու արտոնությունը վերացվի:

Հանրապետություն կուսակցություն logo Հանրապետություն կուսակցություն

  •  Հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելով՝ Հայաստանի  Հանրապետությունը կարող է զարկ տալ տնտեսական բարեփոխումների  շարունակական շղթային։

«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo «Հայոց Հայրենիք» կուսակցություն

  • Հանքարդյունաբերության ողջ համակարգի ազգայանցում:
  • Վերջնական արտադրանքի արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնում, կառուցում այդ թվում համատեղ ձեռնարկությունների, հանքանյութի արտահանման աստիճանային սահմանափակում (15 ամսվա ընթացքում):
  • Վերամշակող ձոռնարկությունների հիմնում, դրանց գործունեության խթանում, պետական պրոտեկցիա:

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

  • Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական գործող համալիրների դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը, հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել «կանաչ»  տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին: Իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով գործող մետաղական հանքերը պետք է փակվեն:  Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում։
  • Չեզոքացնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնականապես փակվելու են բոլոր մետաղական հանքերը: 
  • Բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունները։

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

 

  • Հանքարդյունաբերությունը համապատասխանեցվելու է շրջակա միջավայրի պահպանության միջազգային չափանիշներին։

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

 

  • Իրականացնել հանքավայրերի ստուգաչափական իրական քարտեզագրում և մշտադիտարկում:
  • Ուսումնասիրել ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը և բացահայտել դրանց իրական սեփականատերերին: