Սփյուռք

Ընտրություններ

«Հայ Ազգային Կոնգրես» logo «Հայ Ազգային Կոնգրես»

  • Հայաստանում ընդունել Էստոնիայում հաջողությամբ կիրառված էլեկտրոնային կացության մոդելը (e-Residency), որը կստեղծի թվային գործարարության թափանցիկ ու գրավիչ միջավայր եւ թույլ կտա օտարերկրյա, առաջին հերթին` սփյուռքահայ ձեռնարկատերերին Հայաստանում առցանց ստեղծել եւ կառավարել ընկերություններ Եվրասիական տնտեսական միության շուկայի հասանելիությամբ, կառուցել հայաստանակենտրոն բիզնես համայնք` գլոբալ սփռումով եւ հեշտացնել ներդրումները Հայաստանի ՏՏ ոլորտում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Շարունակելու ենք իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու Սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության վերաբերյալ:
  • Շարունակելու ենք մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր Սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանում քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։
  • Մշակելու և իրագործելու ենք գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականություններ և ծրագրեր։
  • Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով շարունակելու ենք սփյուռքահայերի՝ Հայաստանում ապրելու, հայրենադարձվելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելու դյուրացման գործընթացը։
  • Դիտարկելու ենք Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։
  • Հնարավորություններ ենք ստեղծելու Սփյուռքի մեր հայրենակիցների համար հայաստանյան հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և Սփյուռքի համայնքներում կատարվողի մասին հայաստանյան հանրության պատշաճ տեղեկացվածության համար։
  • Սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն ենք վարելու՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և Սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։

«Պատիվ ունեմ» դաշինք logo «Պատիվ ունեմ» դաշինք

  • Արմատապես պետք է վերանայվեն «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունները՝ հաշվի առնելով հետևյալ հիմնական իրողությունները՝
  • Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բազմակողմանի ճգնաժամը 44-օրյա պատերազմից հետո, հայկական երկու պետությունների հետխորհրդային փորձառությունը՝ ձեռքբերումների և թերությունների ու սխալների համատեքստում, հայկական սփյուռքի խորքային տրանսֆորմացիան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչի ձևավորմամբ, գլոբալացման պայմաններում սփյուռքի մարտահրավերների սաստկացումը՝ ի վնաս ազգային համախմբմանև ինքնության պահպանման:
  • Հայրենիք-սփյուռք հարաբերությունների արդյունավետության մեծացման նպատակով մշակել «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցման ու զարգացման մասնագիտական ծրագիր՝ ժամանակակից տեսությունների կիրառմամբ, հաջողված միջազգային փորձի օգտագործմամբ և համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ 
  • Սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացում սփյուռքյան ինստիտուտների և դրանց հետ համագործակցությունն ապահովող հայրենական կառույցների գործունեության արդյունավետության առարկայացմամբ՝ դրանք դիտարկելով որպես ցանցային համակարգի հանգույցներ։ 
  • Հայկական գիտակրթական ներուժի որակական բարելավում՝ համատեղելով հայրենիքի ինստիտուցիոնալ հնարավորությունները, սփյուռքի և հայրենիքի մարդկային կարողություններն ու ֆինանսական հնարավորությունները՝ որպես հեռանկարային ներդրումային ուղղություն։
  • Հայրենիք-սփյուռք հարաբերությունների մոդելավորում՝ հաշվի առնելով, որ հայկական սփյուռքն այլևս համասեռ «զոհ-սփյուռք» չէ, այլ վերափոխվել է «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչ ունեցող հանրության, ինչպես նաևայն բաղկացած է միմյանցից զգալիորեն տարբերվող հատկանիշներ ունեցող չորս հիմնական խմբերից՝ հետխորհրդային, եվրոպական, ամերիկյան և մերձավորարևելյան, որոնք պահանջում են դիվերսիֆիկացված քաղաքականություն, համագործակցության մեխանիզմներ, նպատակներ, ակնկալիքներ ու պարտավորություններ։ 
  • Հայկական սփյուռքի վերոհիշյալ 4 խմբերի անձնագրերի և, ըստ այդմ, դրանց հետ վարվող քաղաքականությունների տարբերակված ծրագրերի մշակում՝ ելնելով դրանց բնույթից, առանձնահատկություններից, հնարավորություններից: 
  • Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև սփյուռքի հետ վարվող քաղաքականության մշակման և իրագործման կառույցի գործառույթների և լիազորությունների ու պարտականությունների հստակ տարանջատում։ 
  • Սփյուռքյան կառույցների ու հայաստանյան պետական կառույցների համագործակցության արդյունավետության մեծացում՝ պետական կառույցների դերաբաշխման սկզբունքների հստակեցման խիստ տարանջատման միջոցով։ 
  • Հայաստան-սփյուռք խորհրդաժողովների ձևաչափի, աշխատակարգի ու կիրառվող մեթոդների վերանայում և գործունեության հայեցակարգի մշակում՝ հայկական սփյուռքի տրանսֆորմացիայի արդյունքները, համագործակցության արդյունավետության մեծացման հրամայականը հաշվի առնելով: 
  • Սփյուռքի ավանդական կառույցների հետ համագործակցության արդյունավետության մեծացման դժվարությունների բացահայտում և դրանց հաղթահարման մեխանիզմների մշակում և կիրառում։ 
  • Հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացման նպատակով նպատակային մասնագիտական կառույցների ձևավորում՝ գործունեության ուղղությունների հնարավորինս հստակ տարանջատմամբ, դրանցում ներգրավելով բարձրակարգ մասնագետների այն մեծաթիվ հատվածը, որը խուսափում է ավանդական կուսակցական կառույցների շրջանակում գործող հաստատությունների կազմ ընդգրկվելուց։ Այս խնդրի իրագործման նախապայման է իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ արձանագրած սփյուռքահայերի տվյալների բանկի ստեղծումը։ 
  • Սփյուռքն ունի կարևոր դերակատարություն համազգային իղձերի իրականացման գործում, սակայն հստակորեն պետք է արձանագրվի, որ առաջնորդող դերակատարությունը պետք է դրսևորի Հայաստանը:

ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն

  • Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն հիմքում ունենալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը, որի շրջանակներում պետք է դիտարկվեն և լուծվեն հնարավոր բոլոր հարցերը։ Կուսակցության գործունեության արտաքին քաղաքականությունը ուղղված է աշխարհասփյուռ հայերի համախմբման, նրանց անվտանգության ապահովման, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման, 8 սփյուռքում բնակվող հայ մարդու, հայ ընտանիքի հայաստանակենտրոն գործունեության ապահովման եւ ամրապնդման ումն ու ամրապնդումը։
  • Հաշվի առնելով հայ ժողովրդի մասնատվածռւթյռւնը եւ ցրվածությունն աշխարհով մեկ, հաշվի առնելով հայկական Սփյուռքի պոտենցիալն աշխարհով մեկ, գիտակցելով այդ պոտենցիալի միավորման անփոխարինելիությունը հանուն Հայաստանի Հանրապետության՝ նպաստելու եւ աջակցելու ենք հայկական քաղաքական ազգի ձեւավորմանը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Անդրսահմանային քաղաքական ազգը մշտապես գտնվում է ամուր կապի մեջ իր ծագման երկրից եւ հետաքրքրված է, առաջին հերթին, նրա շահերի պաշտպանությամբ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

  • Հետևողական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ աշխարհում ապրող միլիոնավոր հայերն իրենց նույնականացնեն հայկական պետության հետ: 
  • Ներդնել ի շահ պետականության՝ Սփյուռքի մարդկային և մտավոր ներուժի օգտագործման գործուն կառուցակարգեր։ Ֆինանսական աջակցությունից առավել Հայաստանի համար կարևոր է Սփյուքի մարդկային ու մտավոր ներուժը: 
  • Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցություն իրենց բոլոր ռեսուրսներով, կուտակած փորձի փոխանակմամբ, նորարարական գաղափարներով և ուղղակի մասնակցությամբ: 
  • Սփյուռքի ներկայացուցիչներին տրամադրել իրավական կարգավիճակ՝:
  • Սփյուռքահայերի համար սահմանել պետական կառավարմանը և որոշումների կայացմանը մասնակցելու աստիճաններ՝ որոշ դեպքերում ընդհուպ մինչև ընտրական իրավունք։
  • Հստակ և թափանցիկորեն վերահսկել սփյուռքի հետ աշխատանքի գործընթացը ամբողջ աշխարհում։
  • Սփյուռքը՝ որպես ներդրումների և մարդկային ռեսուրսների մշտական աղբյուր։
  • Սփյուռքը՝ որպես հայկական շահերի ուղղությամբ աշխատանք տանող փափուկ ուժ։
  • Ստեղծել մեկ միասնական կառույց, որը կապող օղակ կհանդիսանա Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև: 
  • Լրջագույն խնդիր է հանդիսանում Սփյուռքում հայ մարդու ինքնության պահպանումը և այդ առումով պահանջվում է ՀՀ կողմից արդյունավետ հայեցակարգի մշակում և վերջինիս հետևողական իրականացում։

Հանրապետություն կուսակցություն logo Հանրապետություն կուսակցություն

  • Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում Սփյուռքի կուտակած քաղաքական,  մտավոր, նյութական ներուժը, ներդրումային և մասնագիտական հնարավորություններն  առավելագույնս պետք է ի գործ դնել Հայաստանի Հանրապետության և Արցախի  զարգացման, Հայաստանը համաշխարհային և տարածաշրջանային տնտեսությանն  ինտեգրելուն, կոնկրետ, նպատակային ծրագրերի իրականացմանը: 
  • Գործնական քայլեր ձեռնարկել սփյուռքահայ լոբբիստական  կազմակերպությունների հետ կապերը սերտացնելու, Սփյուռքի ազգային կյանքը  աշխուժացնելու և միասնական քաղաքականությամբ հանդես գալու նպատակով:

«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo «Հայոց Հայրենիք» կուսակցություն

  • Կվարենք Հայաստանի և Սփյուռքի ներուժների ամբողջական միավորման կուրս՝ որպես գերակայություն ընդունելով ՀՀ պետական շահը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

 

  • Հայաստանը պետք է դառնա ողջ հայության միավորման, մեր հավաքական կարողությունների ու ներուժի իրացման կենտրոն: Մենք անելու ենք առավելագույնը՝ Սփյուռք-հայրենիք համատեղ օրակարգի մշակման և հայրենաշինության գործում Սփյուռքի առավել ակտիվ ներգրավման ու մասնակցության ապահովման համար: 

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo «Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

 

  • Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գլխավոր պայման, դիտարկում ենք իրավունքների և փոխադարձ պարտականությունների հստակեցումը:  
  • Սփյուռքի հետ հարաբերություններում մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հայության արտաքին քաղաքական օրակարգի և նախագծերի հիմնական մատակարար, այդ նախագծերում Սփյուռքի անհատներին և համայնքներին ներառող, Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայկական տնտեսական համագործակցության կազմակերպիչ, միջնորդ, որպես մշակութային օրակարգի նախագծող և տարածող, որպես համահայկական շահերի հիմնական առանցք։ 
  • Դիտարկում ենք, որ Հայաստանը պետք է նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերությունների միջնորդ հանդիսանա տարբեր գաղթօջախների միջև։

«Վերելք» կուսակցություն logo «Վերելք» կուսակցություն

  • Անչափ կարևոր է ՀայաստանՍփյուռք համագործակցության շարունակական զարգացումն ու արդյունավետացումը: Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը հանդիսանում է համահայկական շահերի պաշտպանության, հայ ժողովրդի համաշխարհային դիմադրողականության բարձրացման անփոխարինելի գրավական:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանելիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։ 
  • Ձեւավորելու ենք Հայաստան-Սփյուռք համագործակցության եւ երկխոսության նոր օրակարգեր, վերանայելու ենք երկքաղաքացիների՝ ՀՀ պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները, ներդնելու ենք գործակցության նոր մեխանիզմներ։ 
  • Ձեւավորելու ենք Հայաստանի եւ Սփյուռքի միասնական տեղեկատվական դաշտ, որն ապահովելու է փոխադարձ հավաստի լրատվություն:

Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo Ազգային - Ժողովրդավարական Բևեռ

  • Օրենսդրական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար: