- Արմատապես պետք է վերանայվեն «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունները՝ հաշվի առնելով հետևյալ հիմնական իրողությունները՝
- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բազմակողմանի ճգնաժամը 44-օրյա պատերազմից հետո, հայկական երկու պետությունների հետխորհրդային փորձառությունը՝ ձեռքբերումների և թերությունների ու սխալների համատեքստում, հայկական սփյուռքի խորքային տրանսֆորմացիան ԽՍՀՄ փլուզումից հետո՝ «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչի ձևավորմամբ, գլոբալացման պայմաններում սփյուռքի մարտահրավերների սաստկացումը՝ ի վնաս ազգային համախմբմանև ինքնության պահպանման:
- Հայրենիք-սփյուռք հարաբերությունների արդյունավետության մեծացման նպատակով մշակել «Հայրենիք-սփյուռք-ընդունող երկիր» հարաբերությունների կառուցման ու զարգացման մասնագիտական ծրագիր՝ ժամանակակից տեսությունների կիրառմամբ, հաջողված միջազգային փորձի օգտագործմամբ և համապատասխան մասնագետների ներգրավմամբ։
- Սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացում սփյուռքյան ինստիտուտների և դրանց հետ համագործակցությունն ապահովող հայրենական կառույցների գործունեության արդյունավետության առարկայացմամբ՝ դրանք դիտարկելով որպես ցանցային համակարգի հանգույցներ։
- Հայկական գիտակրթական ներուժի որակական բարելավում՝ համատեղելով հայրենիքի ինստիտուցիոնալ հնարավորությունները, սփյուռքի և հայրենիքի մարդկային կարողություններն ու ֆինանսական հնարավորությունները՝ որպես հեռանկարային ներդրումային ուղղություն։
- Հայրենիք-սփյուռք հարաբերությունների մոդելավորում՝ հաշվի առնելով, որ հայկական սփյուռքն այլևս համասեռ «զոհ-սփյուռք» չէ, այլ վերափոխվել է «աշխատանքային սփյուռք» ազդեցիկ բաղադրիչ ունեցող հանրության, ինչպես նաևայն բաղկացած է միմյանցից զգալիորեն տարբերվող հատկանիշներ ունեցող չորս հիմնական խմբերից՝ հետխորհրդային, եվրոպական, ամերիկյան և մերձավորարևելյան, որոնք պահանջում են դիվերսիֆիկացված քաղաքականություն, համագործակցության մեխանիզմներ, նպատակներ, ակնկալիքներ ու պարտավորություններ։
- Հայկական սփյուռքի վերոհիշյալ 4 խմբերի անձնագրերի և, ըստ այդմ, դրանց հետ վարվող քաղաքականությունների տարբերակված ծրագրերի մշակում՝ ելնելով դրանց բնույթից, առանձնահատկություններից, հնարավորություններից:
- Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև սփյուռքի հետ վարվող քաղաքականության մշակման և իրագործման կառույցի գործառույթների և լիազորությունների ու պարտականությունների հստակ տարանջատում։
- Սփյուռքյան կառույցների ու հայաստանյան պետական կառույցների համագործակցության արդյունավետության մեծացում՝ պետական կառույցների դերաբաշխման սկզբունքների հստակեցման խիստ տարանջատման միջոցով։
- Հայաստան-սփյուռք խորհրդաժողովների ձևաչափի, աշխատակարգի ու կիրառվող մեթոդների վերանայում և գործունեության հայեցակարգի մշակում՝ հայկական սփյուռքի տրանսֆորմացիայի արդյունքները, համագործակցության արդյունավետության մեծացման հրամայականը հաշվի առնելով:
- Սփյուռքի ավանդական կառույցների հետ համագործակցության արդյունավետության մեծացման դժվարությունների բացահայտում և դրանց հաղթահարման մեխանիզմների մշակում և կիրառում։
- Հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ներուժի մեծացման նպատակով նպատակային մասնագիտական կառույցների ձևավորում՝ գործունեության ուղղությունների հնարավորինս հստակ տարանջատմամբ, դրանցում ներգրավելով բարձրակարգ մասնագետների այն մեծաթիվ հատվածը, որը խուսափում է ավանդական կուսակցական կառույցների շրջանակում գործող հաստատությունների կազմ ընդգրկվելուց։ Այս խնդրի իրագործման նախապայման է իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ արձանագրած սփյուռքահայերի տվյալների բանկի ստեղծումը։
- Սփյուռքն ունի կարևոր դերակատարություն համազգային իղձերի իրականացման գործում, սակայն հստակորեն պետք է արձանագրվի, որ առաջնորդող դերակատարությունը պետք է դրսևորի Հայաստանը:
«Պատիվ ունեմ» դաշինք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Սփյուռք
- Հետևողական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ աշխարհում ապրող միլիոնավոր հայերն իրենց նույնականացնեն հայկական պետության հետ:
- Ներդնել ի շահ պետականության՝ Սփյուռքի մարդկային և մտավոր ներուժի օգտագործման գործուն կառուցակարգեր։ Ֆինանսական աջակցությունից առավել Հայաստանի համար կարևոր է Սփյուքի մարդկային ու մտավոր ներուժը:
- Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցություն իրենց բոլոր ռեսուրսներով, կուտակած փորձի փոխանակմամբ, նորարարական գաղափարներով և ուղղակի մասնակցությամբ:
- Սփյուռքի ներկայացուցիչներին տրամադրել իրավական կարգավիճակ՝:
- Սփյուռքահայերի համար սահմանել պետական կառավարմանը և որոշումների կայացմանը մասնակցելու աստիճաններ՝ որոշ դեպքերում ընդհուպ մինչև ընտրական իրավունք։
- Հստակ և թափանցիկորեն վերահսկել սփյուռքի հետ աշխատանքի գործընթացը ամբողջ աշխարհում։
- Սփյուռքը՝ որպես ներդրումների և մարդկային ռեսուրսների մշտական աղբյուր։
- Սփյուռքը՝ որպես հայկական շահերի ուղղությամբ աշխատանք տանող փափուկ ուժ։
- Ստեղծել մեկ միասնական կառույց, որը կապող օղակ կհանդիսանա Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև:
- Լրջագույն խնդիր է հանդիսանում Սփյուռքում հայ մարդու ինքնության պահպանումը և այդ առումով պահանջվում է ՀՀ կողմից արդյունավետ հայեցակարգի մշակում և վերջինիս հետևողական իրականացում։