- Հետևողական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ աշխարհում ապրող միլիոնավոր հայերն իրենց նույնականացնեն հայկական պետության հետ:
 - Ներդնել ի շահ պետականության՝ Սփյուռքի մարդկային և մտավոր ներուժի օգտագործման գործուն կառուցակարգեր։ Ֆինանսական աջակցությունից առավել Հայաստանի համար կարևոր է Սփյուքի մարդկային ու մտավոր ներուժը:
 - Հայաստանի քաղաքական և տնտեսական արդիականացման գործում մեր սփյուռքահայ հայրենակիցները կարող են ունենալ վճռորոշ ազդեցություն իրենց բոլոր ռեսուրսներով, կուտակած փորձի փոխանակմամբ, նորարարական գաղափարներով և ուղղակի մասնակցությամբ:
 - Սփյուռքի ներկայացուցիչներին տրամադրել իրավական կարգավիճակ՝:
 
- Սփյուռքահայերի համար սահմանել պետական կառավարմանը և որոշումների կայացմանը մասնակցելու աստիճաններ՝ որոշ դեպքերում ընդհուպ մինչև ընտրական իրավունք։
 - Հստակ և թափանցիկորեն վերահսկել սփյուռքի հետ աշխատանքի գործընթացը ամբողջ աշխարհում։
 - Սփյուռքը՝ որպես ներդրումների և մարդկային ռեսուրսների մշտական աղբյուր։
 - Սփյուռքը՝ որպես հայկական շահերի ուղղությամբ աշխատանք տանող փափուկ ուժ։
 - Ստեղծել մեկ միասնական կառույց, որը կապող օղակ կհանդիսանա Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև:
 - Լրջագույն խնդիր է հանդիսանում Սփյուռքում հայ մարդու ինքնության պահպանումը և այդ առումով պահանջվում է ՀՀ կողմից արդյունավետ հայեցակարգի մշակում և վերջինիս հետևողական իրականացում։