- Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն հիմքում ունենալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը, որի շրջանակներում պետք է դիտարկվեն և լուծվեն հնարավոր բոլոր հարցերը։ Կուսակցության գործունեության արտաքին քաղաքականությունը ուղղված է աշխարհասփյուռ հայերի համախմբման, նրանց անվտանգության ապահովման, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման, 8 սփյուռքում բնակվող հայ մարդու, հայ ընտանիքի հայաստանակենտրոն գործունեության ապահովման եւ ամրապնդման ումն ու ամրապնդումը։
- Հաշվի առնելով հայ ժողովրդի մասնատվածռւթյռւնը եւ ցրվածությունն աշխարհով մեկ, հաշվի առնելով հայկական Սփյուռքի պոտենցիալն աշխարհով մեկ, գիտակցելով այդ պոտենցիալի միավորման անփոխարինելիությունը հանուն Հայաստանի Հանրապետության՝ նպաստելու եւ աջակցելու ենք հայկական քաղաքական ազգի ձեւավորմանը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Անդրսահմանային քաղաքական ազգը մշտապես գտնվում է ամուր կապի մեջ իր ծագման երկրից եւ հետաքրքրված է, առաջին հերթին, նրա շահերի պաշտպանությամբ։
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Սփյուռք
- Շարունակելու ենք իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու Սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության վերաբերյալ:
- Շարունակելու ենք մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր Սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանում քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։
- Մշակելու և իրագործելու ենք գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականություններ և ծրագրեր։
- Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով շարունակելու ենք սփյուռքահայերի՝ Հայաստանում ապրելու, հայրենադարձվելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելու դյուրացման գործընթացը։
- Դիտարկելու ենք Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։
- Հնարավորություններ ենք ստեղծելու Սփյուռքի մեր հայրենակիցների համար հայաստանյան հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և Սփյուռքի համայնքներում կատարվողի մասին հայաստանյան հանրության պատշաճ տեղեկացվածության համար։
- Սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն ենք վարելու՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և Սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։