- Շարունակելու ենք իրականացնել թիրախային ուսումնասիրություններ՝ գնահատելու Սփյուռքի համայնքների յուրահատկությունները, առկա ներուժը և կարիքները, ակնկալիքները Հայաստան-Սփյուռք փոխգործակցության վերաբերյալ:
- Շարունակելու ենք մշակել ծրագրեր, ստեղծել նոր ձևաչափեր Սփյուռքի մարդկային, գիտական, ստեղծագործական և տնտեսական ներուժը Հայաստանում քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական կյանքում ներգրավելու ուղղությամբ։
- Մշակելու և իրագործելու ենք գիտական, մասնագիտական, կրթական, մշակութային, տնտեսական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականություններ և ծրագրեր։
- Օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքների միջոցով շարունակելու ենք սփյուռքահայերի՝ Հայաստանում ապրելու, հայրենադարձվելու, աշխատելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայրի կայացման, ինչպես նաև ներդրումներ կատարելու դյուրացման գործընթացը։
- Դիտարկելու ենք Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները։
- Հնարավորություններ ենք ստեղծելու Սփյուռքի մեր հայրենակիցների համար հայաստանյան հանրային կյանքում տեղի ունեցող իրադարձությունների և Սփյուռքի համայնքներում կատարվողի մասին հայաստանյան հանրության պատշաճ տեղեկացվածության համար։
- Սփյուռքահայերի կողմից ստեղծվող մշակույթի և հատկապես հայալեզու մշակույթի հանրահռչակման հատուկ քաղաքականություն ենք վարելու՝ համագործակցելով Հայաստանում սփյուռքագիտության և Սփյուռքում հայագիտության կենտրոնների հետ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
Սփյուռք