ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ

01/09/2021 15:10

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը փնտրում է ծրագրերի համակարգողի։

Դրույք՝ լրիվ

Աշխատանքի վայրը՝ «Քաղաքական երկխոսություն», Թումանյան 29

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 18.09.2021

Աշխատանքի սկիզբը՝ 01.10.2021

Ծրագրերի համակարգողի հիմնական պարտականություններ՝

  • Ծրագրերի ընթացքի և գործողությունների պլանավորում և իրականացման որակի ու ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողություն,
  • Ծրագրային փաստաթղթերի և ծրագրերի ընթացիկ ու վերջնական արդյունքների վերլուծություն և ամփոփում, հաշվետվությունների, զեկույցների պատրաստում
  • Աշխատակազմի աշխատանքի արդյունավետության ապահովում, այդ թվում՝ հանդիպումների, ժողովների կազմակերպում, արտաքին գործընկերների հետ համագործակցության և հաղորդակցության ապահովում,
  • Ծրագրերից բխող հաղորդագրությունների պատրաստում և տարածում,
  • Նոր ծրագրերի կազմանն ու ներկայացմանն աջակցություն,
  • Այլ անհրաժեշտ գործողությունների իրականացում:

Պահանջվող հմտություններ և որակավրումներ՝

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման ոլորտում
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային հմտություններ (MS office)
  • Ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու կարողություններ
  • Պլանավորման ունակություններ և ժամանակի կառավարում
  • Գործընկերների հետ կապեր ստեղծելու և պահպանելու կարողություն
  • Պատկերացում/հետաքրքրություն քաղաքական և հասարակական ոլորտի արդի հիմնախնդիրների մասին

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (motivation letter) info@political.am հասցեին մինչև 2021 թ. սեպտեմբերի 18-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրերի համակարգող վերնագիրը:

Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: