«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակը՝
- Ռոբերտ Քոչարյան
- Իշխան Սաղաթելյան
- Աննա Գրիգորյան
- Սևակ Խաչատրյան
- Արթուր Խաչատրյան
- Քրիստինե Վարդանյան
- Աղվան Վարդանյան
- Գեղամ Մանուկյան
- Ագնեսա Խամոյան
- Լևոն Քոչարյան
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակը՝
«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի տեքստերի վերլուծության արդյունքները.
«Պոպուլիզմը Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի և անկախ քաղաքական վերլուծաբան և քաղաքագետ էդգար Վարդանյանի կողմից:
Իշխան Սաղաթելյանի տեքստերը հաճախ ռազմատենչ բնույթ ունեն, նրա խոսքում կոնֆլիկտային իրավիճակներում նկատվում է ընդդիմախոսներին պիտակավորելու, ծաղրելու միտում. «Ոմն նորելուկ պատգամավոր, նոր տերերին իր հավատարմության երդումը վերահաստատելու համար, իր չափն անցավ»: «Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք»: «Իսկ ահա իրեն ընդդիմադիր պատգամավոր հռչակած ոմն Արման Բաբաջանյան, որի ողջ գործունեությունն ուղղված է պետության ներքին կայունությունը խաթարելուն և երկիրը ցնցումների տանելուն, կրկին աչքի ընկավ սողունի իր վարքագծով, այն է՝ կեղծ և զրպարտիչ հայտարարություններով փորձելով կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում»: «...դավաճանների իշխանություն»:
Իշխան Սաղաթելյանի տեքստերում նկատվել է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող սուբյեկտ դիտարկելու միտում. «Ժողովուրդը այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է»: «ժողովուրդ, որն արդեն շատ պարզ գնահատում է իրավիճակը և հասկանում է իշխանության գործողությունների իրական նպատակը»: «Մեր ժողովուրդը գլխիկոր է, հուսահատ ու թևաթափ»: Իշխան Սաղաթելյանի տեքստերում ուրվագծվում է սևսպիտակի, «չար» մարդկանց (խմբերի, գաղափարների) ընդդեմ «բարի» ժաղովուրդի հակամարտության մասին նարատիվը. «Էս մարդը չարիք ա, էս մարդը հայ ժողովրդից վրեժ ա լուծում»73: «Քաղաքական դիակը փրկության ելքեր է փնտրում՝ կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին»:
Իշխան Սաղաթելյանի որոշ տեքստեր առերևույթ հիմնված են դավադրությունների տեսությունների վրա: Ըստ այդ տեքստերի, օրինակ՝ ՀՀ իշխանությունը «ազգային արժեքների» դեմ դավադիր ծրագիր է իրականացնում: Թեև ուղղակի չի նշվում, բայց նրա որոշ արտահայտություններ հիմք են տալիս ենթադրելու, որ նա այդ ամենի հետևում տեսնում է ինչ-որ վերազգային ուժերի. «Երկրում տարվում է, հասկանալով կամ չհասկանալով, երբեմն էլ՝ ուղղորդված քաղաքականությունը մեր ազգային արժեքների, մեր մշակույթի, մեր հայկական... Իշխանության ներկայացուցիչների կողմից է այս ամեն ինչը կատարվում»: «Ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշների և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը»: «Օրինակներն էնքան բազմազան են և աչքի առջև, որ այսօր տեսնում ենք: Հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա, հարձակումը մեր մշակութային արժեքների վրա»: «Քո բոլոր փորձերը՝ մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին, չի ստացվելու»: Հետաքրքրական է, որ Իշխան Սաղաթելյանի տեքստերից մեկում առկա է պոպուլիզմ հասկացության քննադատություն պարունակող նախադասություն, մինչդեռ հենց նույն նախադասության երկրորդ մասը պոպուլիստական տարրեր է պարունակում. «Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով, Դաշնակցությունը իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության և ժողովրդի կողքին»:
Ստացվում է, որ՝
ա) կուսակցությունը կարող է մշտապես արտահայտել ողջ ժողովրդի շահերը և բ) ժողովուրդը ռոմանտիկացված է, նրան, ըստ էության, վերագրված են միասնական բարի կամք, դրական հատկություններ, որին աջակցելը բարոյական է, հպարտանալու առիթ է: Այս ամենը հարիր է պոպուլիստական գաղափարախոսությանը: Իշխան Սաղաթելյանի խոսքը հագեցած է էմոցիոնալ չափազանցություններով, ապոկալիպտիկ կանխատեսումներով, որոնք, ըստ նրա, կիրականանան, եթե «չարիքը» չհեռացվի. «Ով ուզում է մնալ տանը՝ թող մնա տանը ու 6 ամիս հետո կապրի թուրքի հետ։ Եթե այս մարդը մնա, վերջը սա է լինելու»: «Եթե Նիկոլը մնա, 2 ամիս հետո այս ոստիկանները աշխատավարձ չեն ստանալու: Էս մարդը հետևողականորեն մեր երկիրը տանում ա կործանման»:
Թեև Իշխան Սաղաթելյանի տեքստերում խոսվում է բռնությամբ խնդիրներ լուծելու անթույլատրելիության մասին, սակայն նրա ռազմատենչ հռետորաբանությունը, երկրի ղեկավարին հեռացնելու ատելությամբ պարուրված կոչերը չեն տեղավորվում պլյուրալիստական դիսկուրսի շրջանակներում. «Հայրենիքի փրկության շարժումն» առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի են ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով»: «Մենք պետք է միասի՛ն հեռացնենք խելագարին և փրկե՛նք հայրենիքը»: «Կոչ ՀՀ Ոստիկանությանը. դուք չպետք է դառնաք խելագարի գործիքը և չպետք է կատարեք նրա որոշումները՝ հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք դավաճանական գործողությունների պատասխանատվությունը»: «Նիկոլ Փաշինյանն իր դավաճանական ծրագիրն ավարտին հասցնելու համար ռազմական դրության պայմաններում փորձում է թուրքից վրեժ լուծելու Ստացվում է, որ՝ ա) կուսակցությունը կարող է մշտապես արտահայտել ողջ ժողովրդի շահերը և բ) ժողովուրդը ռոմանտիկացված է, նրան, ըստ էության, վերագրված են միասնական բարի կամք, դրական հատկություններ, որին աջակցելը բարոյական է, հպարտանալու առիթ է: Այս ամենը հարիր է պոպուլիստական գաղափարախոսությանը: Իշխան Սաղաթելյանի խոսքը հագեցած է էմոցիոնալ չափազանցություններով, ապոկալիպտիկ կանխատեսումներով, որոնք, ըստ նրա, կիրականանան, եթե «չարիքը» չհեռացվի. «Ով ուզում է մնալ տանը՝ թող մնա տանը ու 6 ամիս հետո կապրի թուրքի հետ։ Եթե այս մարդը մնա, վերջը սա է լինելու»: «Եթե Նիկոլը մնա, 2 ամիս հետո այս ոստիկանները աշխատավարձ չեն ստանալու: Էս մարդը հետևողականորեն մեր երկիրը տանում ա կործանման»:
Թեև Իշխան Սաղաթելյանի տեքստերում խոսվում է բռնությամբ խնդիրներ լուծելու անթույլատրելիության մասին, սակայն նրա ռազմատենչ հռետորաբանությունը, երկրի ղեկավարին հեռացնելու ատելությամբ պարուրված կոչերը չեն տեղավորվում պլյուրալիստական դիսկուրսի շրջանակներում. «Հայրենիքի փրկության շարժումն» առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի են ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով»: «Մենք պետք է միասի՛ն հեռացնենք խելագարին և փրկե՛նք հայրենիքը»: «Կոչ ՀՀ Ոստիկանությանը. դուք չպետք է դառնաք խելագարի գործիքը և չպետք է կատարեք նրա որոշումները՝ հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք դավաճանական գործողությունների պատասխանատվությունը»: «Նիկոլ Փաշինյանն իր դավաճանական ծրագիրն ավարտին հասցնելու համար ռազմական դրության պայմաններում փորձում է թուրքից վրեժ լուծելու»:
Հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://political.am/storage/uploads/files/Online_Version_Populizm-in_Armenia_Final_9June21.pdf
ՀՅԴ կուսակցության հայտարագիրը՝
Անշարժ գույք- 75 (հողամաս, շենք և շինություն),
Շարժական գույք-0,
Թանկարժեք գույք-0,
Դրամական միջոցները-720 090 ՀՀ դրամ,
Բաժնեմաս և փայաբաժին-0,
Եկամուտներ-Անդամավճար-27,823,700 ՀՀ դրամ,
Բյուջետային ֆինանսավորում-4,303,400 ՀՀ դրամ,
Վարձակալություն-840,000 ՀՀ դրամ,
Վարձակալություն-1.,077,000 ՀՀ դրամ,
Վարձակալություն-1,200,000 ՀՀ դրամ,
Վերածնվող Հայաստան կուսակցության հայտարագիրը՝
Անշարժ գույք-1,
Շարժական գույք-0,
Թանկարժեք գույք-0,
Դրամական միջոցները-0
Բաժնեմաս և փայաբաժին-0
Եկամուտներ-0։
Ռոբերտ Քոչարյանի հայտարարագիրը՝
Անշարժ գույք-2,
Շարժական գույք-0,
Թանկարժեք գույք-0,
Արժեթղթեր և այլ ներդրումներ-1,
Դրամական միջոցներ - 980 000 000 ՀՀ դրամ,1 927 000 ԱՄՆ դոլար,
Եկամուտներ- 2 891 5000 ՀՀ դրամ,78 155 ԱՄՆ դոլար, 1 99 300 ԱՄՆ դոլար։
Ռոբերտ Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահ (1998-2008)
1972-1974 թթ․ ծառայել է խորհրդային բանակում
1982թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
1980թ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում:
1989 և 1990թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ:
1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1988 թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: Անդամակցել է «Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը:
1994թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:
1997թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
1998թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: Ստացել է 59% ձայն։
2003թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ և պաշտոնավարել մինչ 2008թ.: Ստացել է 67․5% ձայն։
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին 20-յակը՝