Գյուղատնտեսություն

Խորհրդարանական ուժեր

«Ուժեղ Հայաստան» դաշինք logo «Ուժեղ Հայաստան» դաշինք

Բերքի երաշխավորված մթերում գյուղերում

ՀՀ-ում գյուղատնտեսական ոլորտի արդյունավետության բարձրացման, բերքի կորուստների նվազեցման և արտահանման խթանման նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված մթերման կայանների / պահեստավորման ու բաշխման լոգիստիկ համալիրների համակարգ (պիլոտ՝ Արմավիրի և Արարատի մարզերում)։

Մթերման կայանները կգործեն որպես ժամանակակից լոգիստիկ հանգույցներ՝ ներառելով հետևյալ հիմնական գործառույթները․

  • վառելիքի և պարարտանյութերի մեծածախ գնում և ցանքի սկզբում մատակարարում գյուղացիական տնտեսություններին՝ հետագայում բերքով վճարելու հնարավորությամբ։ Սա թույլ կտա ունենալ վառելիքի ու պարարտանյութերի մատչելի գներ՝ կենտրոնացված գնումների շնորհիվ։
  • սորտավորում, զտում, կշռում և տրամաչափում՝ միասնական չափանիշներով,
  • տարայավորում և փաթեթավորում՝ հոսքային գծերով՝ ներքին շուկայի և արտահանման պահանջներին համապատասխան,
  • սառնարանային պահեստավորում՝ տարբեր ջերմաստիճանային և խոնավության գոտիներով՝ բերքի պահպանման ժամկետը երկարացնելու համար,
  • մաքսային պահեստներ՝ արտահանման գործընթացների արագացման և խմբաքանակների ձևավորման նպատակով,
  • որակի վերահսկման բաղադրիչ և մասնագիտական խորհրդատվություն, որով կաջակցվի ֆերմերներին՝ պահպանելու թույլատրելի նորմերը պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառման ժամանակ, նվազեցնելով սննդային անվտանգության ռիսկերը։

 

 

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները՝

  • մոտ 80 աշխատատեղի ստեղծում՝ յուրաքանչյուր ներգրավված շրջանում
  • բերքի կորուստների նվազում առնվազն 25%-ով
  • որակի աճ և վաճառքի գնի բարձրացում
  • արտահանման աճ
  • գյուղմթերքի գների կայուն մակարդակ
  • արտադրության ինքնարժեքի նվազում
  • ցանքի ֆինանսավորման հասանելիության աճ
  • անվտանգ արտադրանքի ապահովում՝ որակի շնորհիվ։

«Միասնության թևեր» կուսակցություն logo «Միասնության թևեր» կուսակցություն

  • Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։

  • Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։

  • Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։

     

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախևառաջ ինտենսիվ գյուղատնտեսություն և բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսությունն  ընդլայնելու վրա։ Օրգանիկ և փորձարարական գյուղատնտեսությունը նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության ներքո։ 

  • 20 հազար նորագույն մեքենասարքավորումներով և դրանց բաղկացուցիչներով տնտեսության արդիականացում՝ ներառյալ 3000 գյուղատնտեսական տեխնիկան և 2000 ագրովերամշակման սարքավորումները:
  • Տարեկան առնվազն 1500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնում։ 

  • 150 հա արդիական ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների ստեղծում:

  • 8000 հա հողատարածքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում:

  • Տավարի մսի ինքնաբավության բարձրացում 88 տոկոսից մինչև 93,5 տոկոս:

  • Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում՝ 2,5 տոկոսից 7,5 տոկոս։

  • Կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում՝ ներկայիս 78,6 տոկոսից մինչև 88,7 տոկոս:

  • Տոհմային մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում՝ 2,5 տոկոսից 7,5 տոկոս։

  • 50 խելացի անասնաշենքերի կառուցում:

  • 2 գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում: 

  • 25 սառնարանային տնտեսության ստեղծում կամ հզորացում:

  • Ներմուծվող թունաքիմիկատների և պարարտանյութերի որակի և վաճառքի վերահսկման համակարգի ներդրում:

  • 10 ջրամբարների կառուցման մեկնարկ՝ 2033–ին ավարտելու նպատակադրումով:

  • 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում։

  • Ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և գյուղում կյանքի որակի բարելավմանը։ «Չես կարող առանց կալոշների գյուղում քայել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները։

  • Մենք խթանելու ենք կոոպերացիան և հողերի խոշորացումը՝ սեփականության իրավունքի պահպանմամբ։

  • Պետությունն աջակցելու է գյուղացիներին՝ բարձրարժեք սերմեր, տնկիներ ու տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։

  • Նախատեսվում է մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ՝ զրոյական տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ներդրում, ինչպես նաև իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Իսկ ռազմավարական նշանակության մթերքների համար կսահմանվի լավագույն գինը։

  • Ճկուն և կանխատեսելի մթերման համակարգի ներդրում՝ մթերող ընկերություններին տրամադրվող վարկերի նպատակային սուբսիդավորմամբ և վերամշակող արդյունաբերության խթանմամբ:
  • Ագրոապահովագրության համակարգի լայնածավալ ընդլայնում և կարկտապաշտպան կայանների ցանցի կրկնակի խտացում ռիսկային գոտիներում՝ բնական աղետներից պաշտպանելու համար:
  • Անմշակ հողերի տարեկան առնվազն 10% կրճատում՝ չմշակվող հողերի մշակման դեպքում առաջին տարում յուրաքանչյուր հեկտարին 60,000 դրամ պետական աջակցության տրամադրմամբ:
  • Օրենսդրական փոփոխություններով հողագործությունը կհամարվի որպես պաշտոնական աշխատանքային ստաժ: