- Նախաձեռնելու ենք քայլեր, որ թույլ կտան ընդարձակել որոշ ավանդական ապրանքների, օրինակ՝ գորգերի արտադրությունը եւ խրախուսել ապրանքների նոր տեսակների արտադրանքը։ Հեռանկարային է համարվում օրգանիկ գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդարձակումը:
- Պետական աջակցության հիմնական եւ առաջնահերթ շահառուներ են լինելու փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններն ու ձեռնարկությունները։ Ծրագրեր են իրականացվելու նրանց արդյունավետության եւ եկամտաբերություն աճի, գյուղատնտեսական արժեշղթաներին ինտեգրման ուղղությամբ:
- Խթանվելու է բարձրարժեք եւ օրգանական գյուղատնտեսության զարգացումը։ Գործուն քայլեր են իրականացվելու Հայաստանում գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ: Խրախուսվելու է ինտենսիվ գյուղատնտե սությունը, ջրախնայողոռոգման համակարգերի ներդրումը։
- Հետեւողականորեն մեծացվելու են մշակվող հողերի մակերեսները։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։
- Առաջիկա գյուղատնտեսական աշխատանքները եւ բերքահավաքը դիտարկվելու են որպես հրատապ խնդիր: Մթերման գործընթացի պատշաճ ապահովման համար վերամշակող կազմակերպություններին տրամդրվելու են անհրաժեշտ շրջանառու միջոցներ:
- Հիմնարար փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության մեջ սուբսիդավորման գործող համակարգը, անցում կատարելով միջնորդավորված (ջուր վաճառող, պարարտանյութ վաճառող, դիզվառելիք վաճառող) սուբսիդավորումից գյուղատնտեսական արտադրանք արտադրողի ուղղակի, նպատակային սուբսիդավորմանը: Վերականգնելու, ակտիվացնելու ու ընդլայնելու ենք մարզային ԳԱՄԿ-երի աշխատանքը, նպատակ ունենալով գյուղատնտեսության ոլորտում ներդնել եւ կիրառել լայնածավալ եւ արդյունավետ խորհրդատվության, եւ բացառապես դրա վրա հիմնված սուբսիդավորման համակարգը:
- Երեք տարին մեկ, պետբյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրին զուգահեռ` կկազմվի եւ կհաստատվի «ՀՀ պարենային հաշվեկշիռը»։
«Հայաստան» դաշինք
«Ազատություն» կուսակցություն
Գյուղատնտեսություն