«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Գյուղատնտեսություն
  • Գյուղատնտեսության մեջ արգելել օրգանական պարարտանյութերի օգտագործումը և վնասակար արտանետումներ պարունակող արտադրությունների հիմնումը։
  • Գյուղմթերքի իրացման ոլորտում ձևավորել շուկայական ենթակառուցվածքներ, զարգացնել մատակարարող ու սպասարկող կազմակերպությունների ցանցը, դրանք մոտեցնել գյուղատնտեսական արտադրությանը, ակտիվացնել համագործակցությունը գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության միջև, առավելագույնս օգտագործել վերամշակող կազմակերպությունների հզորությունները, ընդլայնել արտահանումը։
  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է վերաբացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: 
  • Պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների և գյուղմթերքների անխափան իրացումը, որոնք ունեն բարձր սպառողական պահանջարկ և ընդհանուր առմամբ ներառված են ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում:  
  • Անհրաժեշտ է մշակել, ինչպես նաև իրականացնել արտահանման համալիր խթանման պետական հատուկ ծրագիր, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքների ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման,  փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով: 
  • Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ: Համապատասխան զարգացման ծրագրեր պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերի համար: