«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Հանրապետություն կուսակցություն logo
Հանրապետություն կուսակցություն
Գյուղատնտեսություն
  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է վերաբացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: 
  • Պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների և գյուղմթերքների անխափան իրացումը, որոնք ունեն բարձր սպառողական պահանջարկ և ընդհանուր առմամբ ներառված են ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում:  
  • Անհրաժեշտ է մշակել, ինչպես նաև իրականացնել արտահանման համալիր խթանման պետական հատուկ ծրագիր, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքների ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման,  փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով: 
  • Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ: Համապատասխան զարգացման ծրագրեր պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերի համար:
  • Մշակել և իրականացնել  լեռնային և սահմանամերձ տարածքների ծրագիր, որը կսահմանի Արցախից եկած  ընտանիքների համար պետական հողերի երկարաժամկետ վարձակալության պայմաններ։
  • Մշակել պետական գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական գնից ցածր գնով  վարձակալության ընթացակարգ, որը կապահովի գյուղական համայքներում  զբաղվածության աճ և աղքատության մակարդակի նվազում: 
  • Ստեղծել փոքր արտադրություններ մարզերում գյուղմթերքների վերամշակման,  տեքստիլի, շինարարական ապրանքների և այլն՝ ըստ տեղական հումքի և  հնարավորությունների:  
  • Իրականացնել հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների  ծրագիր, մասնավորաբար, պետք է վերացնել գյուղատնտեսական հողերի  մասնատվածության պատճառները և կամավորության սկզբունքով կիրառել  հողակտորների խոշորացման մեխանիզմներ և ընթացակարգեր։ 
  • Մարզերում փոքր արտադրությունների ստեղծում՝ գյուղմթերքների վերամշակման, տեքստիլի, շինարարական ապրանքների և այլն՝ ըստ տեղական հումքի և  հնարավորությունների: 