- Դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և գյուղում կյանքի որակի բարելավմանը։ «Չես կարող առանց կալոշների գյուղում քայել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները։
- Մենք խթանելու ենք կոոպերացիան և հողերի խոշորացումը՝ սեփականության իրավունքի պահպանմամբ։
- Պետությունն աջակցելու է գյուղացիներին՝ բարձրարժեք սերմեր, տնկիներ ու տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։
- Նախատեսվում է մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ՝ զրոյական տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ներդրում, ինչպես նաև իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Իսկ ռազմավարական նշանակության մթերքների համար կսահմանվի լավագույն գինը։
-
Ճկուն և կանխատեսելի մթերման համակարգի ներդրում՝ մթերող ընկերություններին տրամադրվող վարկերի նպատակային սուբսիդավորմամբ և վերամշակող արդյունաբերության խթանմամբ:
-
Ագրոապահովագրության համակարգի լայնածավալ ընդլայնում և կարկտապաշտպան կայանների ցանցի կրկնակի խտացում ռիսկային գոտիներում՝ բնական աղետներից պաշտպանելու համար:
-
Անմշակ հողերի տարեկան առնվազն 10% կրճատում՝ չմշակվող հողերի մշակման դեպքում առաջին տարում յուրաքանչյուր հեկտարին 60,000 դրամ պետական աջակցության տրամադրմամբ:
- Օրենսդրական փոփոխություններով հողագործությունը կհամարվի որպես պաշտոնական աշխատանքային ստաժ:
«Հայաստան» դաշինք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախևառաջ ինտենսիվ գյուղատնտեսություն և բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսությունն ընդլայնելու վրա։ Օրգանիկ և փորձարարական գյուղատնտեսությունը նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության ներքո։
- 20 հազար նորագույն մեքենասարքավորումներով և դրանց բաղկացուցիչներով տնտեսության արդիականացում՝ ներառյալ 3000 գյուղատնտեսական տեխնիկան և 2000 ագրովերամշակման սարքավորումները:
-
Տարեկան առնվազն 1500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնում։
-
150 հա արդիական ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների ստեղծում:
-
8000 հա հողատարածքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում:
-
Տավարի մսի ինքնաբավության բարձրացում 88 տոկոսից մինչև 93,5 տոկոս:
-
Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում՝ 2,5 տոկոսից 7,5 տոկոս։
-
Կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում՝ ներկայիս 78,6 տոկոսից մինչև 88,7 տոկոս:
-
Տոհմային մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում՝ 2,5 տոկոսից 7,5 տոկոս։
-
50 խելացի անասնաշենքերի կառուցում:
-
2 գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում:
-
25 սառնարանային տնտեսության ստեղծում կամ հզորացում:
-
Ներմուծվող թունաքիմիկատների և պարարտանյութերի որակի և վաճառքի վերահսկման համակարգի ներդրում:
-
10 ջրամբարների կառուցման մեկնարկ՝ 2033–ին ավարտելու նպատակադրումով:
-
350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում։
-
Ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար: