«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Գյուղատնտեսություն
  • Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում ընկած է լինելու հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հնարավորությունը։ 
  • Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալուն՝ այն դարձնելով բրենդային։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը հասցնելու ենք նվազագույնի՝ այն փոխարինելով տեղական որակյալ արտադրանքով։ 
  • Արտադրության ոլորտում, նաև պետական աջակցությամբ, աստիճանաբար կիրառվելու են միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան հնարավորինս փոխարինելվելու է արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով: 
  • Կարելի է արձանագրել, որ գյուղատնտեսության ավանդական ձևերը սպառել են իրենց և հետագա շարժընթացը պետք է գնա դեպի ինտենսիվացումը (ջերմային տնտեսությունների հիմնում) և խոշորացումը։ 
  • Սրա համար թիվ մեկ մարտահրավեր ու թիվ մեկ ներուժ ենք համարում ոռոգման համակարգը։ 
  • Առկա ոռոգման համակարգը ի վիճակի չէ գյուղացիական բոլոր տնտեսություններն ապահովելու անհրաժեշտ քանակությամբ ու որակով ոռոգման ջրով։ 
  • «Ջրօգտագործողների ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններով բացառելու ենք դրանց զավթումը խոշոր հողատերերի կողմից, ճնշումները տեղական, մարզային կամ կենտրոնական իշխանությունների կողմից։ Օրենքի փոփոխությամբ պետք է երաշխավորվի ՋՕԸ-ների անկախությունը։
  • Ժողովրդավարությունը և գյուղացուն հաշվետու լինելը։
  • Ջրերի կառավարման միասնական ծրագրի համակարգը։
  • Կատարելագործելու ենք այնպես, որ կապակցված լինեն այս ոլորտին առնչվող տվյալների տիրապետող պետական բոլոր կառույցների բազաները։ Համակարգը հասանելի ենք դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի ամեն ջրօգտագործող կարողանա ստանալ իր և մնացածների սպառած ջրի, դրա դիմաց վճարումների վերաբերյալ տեղեկություն։ 
  • Գտնելու ենք ներդրողներ մասնավոր-հանրային։
  • Համագործակցությամբ սկսելու ենք ջրամբարաշինարարության ծրագրեր։ Տասը տարվա ընթացքում կառուցելու ենք մի քանի առաջնային անհրաժեշտության ջրամբարներ։
  • Տասը տարի հետո կանխատեսում ենք ինքնածախսածածկվող ՋՕԸ-եր, որոնք, ըստ էության, հիմք կդառնան կոոպերատիվների, որոնք գյուղացիներին կմատուցեն նյութատեխնիկական ապահովման ծառայություններ, իսկ հետագայում մթերման/արտահանման ծառայություններ՝ միևնույն ժամանակ չավելացնելով շահույթի բեռը ինքնարժեքի վրա։
  • Մշակելու և ներդնելու ենք օժանդակության գործիքներ, որոնց միջոցով կկարողանանք համաֆինանսավորել կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի ներդրումը գյուղացիների կողմից։ Միանվագ խոշոր աջակցության և դրան հաջորդող տարիների ընթացքում վերադարձվող գումարների կուտակման միջոցով հասնելու ենք նրան, որ հաջորդ անգամները գյուղացին կարողանա ինքնաֆինանսավորել այդ համակարգերը։
  • Ստեղծելու ենք ժամանակակից տեսական-կիրառական գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման և ուսումնաարտադրական կենտրոն։ 
  • Գյուղատնտեսության ոլորտում առաջնային ենք համարում նաև աշխատանքային խնդիրները։ Ոլորտի մարտահրավերներից ենք համարում այն կարգավորող իրավական նորմատիվ բազայի թերությունները և բացթողումները։ Հրատապ են գյուղատնտեսական ոլորտը կարգավորող միասնական օրենսդրության ընդունումը, որը կսահմանի գյուղացու,  գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակը։ Կսահմանվեն գյուղոլորտի աշխատանքային իրավունքները և կենսական շահերը, դրանց պաշտպանության մեխանիզմները և ներդրումը։
  • ՀՀ ողջ տարածքում միջշրջանային մեքենատրակտորային կայանների վերականգնում, ստեղծում, մեքենատրակտորային պարկի ձևավորում:
  • ՀՀ վարելահողերի, այգիների իրական վիճակի ուսումնասիրումինվենտարիզացիա:
  • Պահուստային հողերի մասնագիտական ուսումնասիրություն, նպատակային օգտագործում:
  • Հողային ֆոնդի ռեանիմացիա:
  • Ըստ լանշաֆտների, բնակլիմայական պայմանների, ավանդական գյուղմթերքի ինտենսիվ արտադրության խթանում , ապրանքաիրացման համար պետական պրոտեկցիա, ճյուղի սուբսիդավորում:
  • Գյուղական տնտեսության արտադրանքի մթերման սահմանափակման վերացում: Պետական միջոցների մասնակցությամբ մրգի, բանջարաբոստանային մթերքի հատուկ պահեստարանների կառուցում: Ներքին շուկան ապահովելուց զատ ողջ հավելցուկի իրացում (վերամշակում, արտահանում):