- Ստեղծել պետության մասնակցությամբ գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ:
- Ներդնել գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ:
- Ներդնել ջրի մեխանիկական կորուստը բացառող ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման և հետագա արդիականացման ծրագիր՝ դրանում ներառելով նաև տեղային (լոկալ) ջրահավաք ավազանների ստեղծումը և ջրամատակարարման համար անհրաժեշտ խողովակների և այլ դետալների արտադրությունը, իսկ մինչ այդ բացահայտել և պատասխանատվության ենթարկել ջրօգտագործման ոլորտում չարաշահումներ կատարած անձանց:
- Հնարավոր բոլոր միջոցներով աջակցել և սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ստեղծելով մասնագիտական ծառայությունների, օժանդակության, սպասարկման և գյուղտեխնիկայի միջհամայնքնային միավորումներ: