«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
«Հայոց Հայրենիք» կուսակցություն logo
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Գյուղատնտեսություն
  • Նախաձեռնելու ենք քայլեր, որ թույլ կտան ընդարձակել որոշ ավանդական ապրանքների, օրինակ՝ գորգերի արտադրությունը եւ խրախուսել ապրանքների նոր տեսակների արտադրանքը։ Հեռանկարային է համարվում օրգանիկ գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդարձակումը: 
  • Պետական աջակցության հիմնական եւ առաջնահերթ շահառուներ են լինելու փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններն ու ձեռնարկությունները։ Ծրագրեր են իրականացվելու նրանց արդյունավետության եւ եկամտաբերություն աճի, գյուղատնտեսական արժեշղթաներին ինտեգրման ուղղությամբ: 
  • Խթանվելու է բարձրարժեք եւ օրգանական գյուղատնտեսության զարգացումը։ Գործուն քայլեր են իրականացվելու Հայաստանում գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ: Խրախուսվելու է ինտենսիվ գյուղատնտե սությունը, ջրախնայողոռոգման համակարգերի ներդրումը։ 
  • Հետեւողականորեն մեծացվելու են մշակվող հողերի մակերեսները։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։ 
  • Առաջիկա գյուղատնտեսական աշխատանքները եւ բերքահավաքը դիտարկվելու են որպես հրատապ խնդիր: Մթերման գործընթացի պատշաճ ապահովման համար վերամշակող կազմակերպություններին տրամդրվելու են անհրաժեշտ շրջանառու միջոցներ: 
  • Հիմնարար փոփոխության կենթարկվի գյուղատնտեսության մեջ սուբսիդավորման գործող համակարգը, անցում կատարելով միջնորդավորված (ջուր վաճառող, պարարտանյութ վաճառող, դիզվառելիք վաճառող) սուբսիդավորումից գյուղատնտեսական արտադրանք արտադրողի ուղղակի, նպատակային սուբսիդավորմանը: Վերականգնելու, ակտիվացնելու ու ընդլայնելու ենք մարզային ԳԱՄԿ-երի աշխատանքը, նպատակ ունենալով գյուղատնտեսության ոլորտում ներդնել եւ կիրառել լայնածավալ եւ արդյունավետ խորհրդատվության, եւ բացառապես դրա վրա հիմնված սուբսիդավորման համակարգը: 
  • Երեք տարին մեկ, պետբյուջեի միջնաժամկետ ծախսային ծրագրին զուգահեռ` կկազմվի եւ կհաստատվի «ՀՀ պարենային հաշվեկշիռը»։
  • ՀՀ ողջ տարածքում միջշրջանային մեքենատրակտորային կայանների վերականգնում, ստեղծում, մեքենատրակտորային պարկի ձևավորում:
  • ՀՀ վարելահողերի, այգիների իրական վիճակի ուսումնասիրումինվենտարիզացիա:
  • Պահուստային հողերի մասնագիտական ուսումնասիրություն, նպատակային օգտագործում:
  • Հողային ֆոնդի ռեանիմացիա:
  • Ըստ լանշաֆտների, բնակլիմայական պայմանների, ավանդական գյուղմթերքի ինտենսիվ արտադրության խթանում , ապրանքաիրացման համար պետական պրոտեկցիա, ճյուղի սուբսիդավորում:
  • Գյուղական տնտեսության արտադրանքի մթերման սահմանափակման վերացում: Պետական միջոցների մասնակցությամբ մրգի, բանջարաբոստանային մթերքի հատուկ պահեստարանների կառուցում: Ներքին շուկան ապահովելուց զատ ողջ հավելցուկի իրացում (վերամշակում, արտահանում):