- Յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնելու ենք 1000 հեկտարով:
- Ներդնելու ենք տնկանյութի հավաստագրման համակարգը:
- Մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը ներդրված կլինի մինչև 2023 թվականը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը:
- Առաջիկա տարիներին շարունակելու ենք սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60%-ը:
- Ընդլայնելու ենք նաև ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ներդնելու ենք կենդանիների ապահովագրություն, որտեղ ֆինանասական բեռի մի զգալի մասը պետությունը կվերցնի իր վրա:
- Ընդլայնելու ենք գյուղատնտեսական ապահովագրության աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը:
- Շարունակելու ենք սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի՝ 0-5% տոկոսադրույքով ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություն ենք տալու վարկերը մարել արտոնյալ ժամկետի ավարտից հետո:
- Արդիանականացնելու ենք ոռոգման համակարգերի 50%-ը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ավարտին ենք հասցնելու ու կառուցելու ենք նոր ջրավազաններ/ջրամբարներ:
- 5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցելու ենք ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և/կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում:
- Շարունակելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնել առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով:
- Ներդնելու ենք գյուղատնտեսական տեխնիկայով ծառայությունների մատուցման համակարգը։
- Սուբսիդավորվող վարկային ծրագրերի միջոցով խթանելու ենք բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը և օրգանական գյուղատնտեսությունը, որը արտաքին շուկայում ունի մեծ պահանջարկ և բարձր գին:
- Մշակող արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը գալիք 5 տարիների ընթացքում տրամադրելու ենք 80 մլրդ դրամ:
- Մինչև 70%-ով սուբսիդավորելու ենք բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը:
- Շարունակելու ենք վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը:
- Թվային և ճշգրիտ գյուղատնտեսությունը պետք է դառնա մեր ընդհանուր գյուղատնտեսության բաղկացուցիչ մաս:
- Ներդնելու ենք կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը և օժանդակելու ենք տոհմային գործի բարելավմանը:
- Շարունակելու ենք տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու անասնաշենքեր, ձեռք բերելու կենդանիներ, մասնավորապես՝ տոհմային կենդանիներ, անասնակեր:
- Կաթի և կաթնամթերքի արտադրության և վերամշակման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման համար շարունակելու ենք ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի ծրագիրը:
- Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Խթանելու ենք անասնաբուժության որակյալ ծառայությունների մատուցումը նաև մասնավոր ոլորտում:
- Սուբսիդավորվող վարկային և լիզինգային ծրագրերի շրջանակներում աջակցելու ենք ագրովերամշակողներին՝ արտադրական կարողությունները հզորացնելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մթերումները արդյունավետ կազմակերպելու համար։ Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից կարող են օգտվել նաև սառնարանային, պահեստային, ջերմատնային տնտեսությունները, սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողները։
- Խթանելու ենք տեղական սերմնաբուծությունը՝ աստիճանաբար հասնելով ինքնաբավության։
- Հասցեական աջակցություն ենք ցուցաբերելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապապատրաստելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
- «Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
- Գյուղատնտեսության ոլորտում ագրո-արդյունաբերական կլաստերների ձևավորում, ստանդարտացման համակարգերի ներդրում։ «Հողից մինչև վաճառասրահ» սկզբունքի կիրառում, արդիական տեխնոլոգիաների ներդրում։
- Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
- Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում։ ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
- Գյուղմթերք վերամշակող գործարանների արտադրական հզորությունների հիմքի վրա տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերների ստեղծում։ Կլաստերի շրջանակներում իրականացվելու է գյուղատնտեսական մթերքների արտադրության շղթայի բոլոր մասնակիցների համագործակցությունը «հողից մինչև վաճառասրահ» սկզբունքով։
- Կլաստերի շրջանակներում համագործակցելու են հիմնականում տարածաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունը և Գյուղմթերք վերամշակող գործարանները։
- Արդիական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և կձևավորի գյուղատնտեսության զարգացման համար նոր Էկոհամակարգ (միջավայր), որտեղ արտադրական շղթայի բոլոր մասնակիցները աշխատելու են մեկ միասնական արդյունքի վրա։ Այն է՝ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետ մշակումն և սպառումն է։