- Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)։
- Խթանել հատկապես խոցելի խմբերի երիտասարդների շրջանում փոքր և միջին ձեռներեցության, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների կողմից գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը։
«Պատիվ ունեմ» դաշինք
Հանրապետություն կուսակցություն
Գյուղատնտեսություն
- Մշակել և իրականացնել լեռնային և սահմանամերձ տարածքների ծրագիր, որը կսահմանի Արցախից եկած ընտանիքների համար պետական հողերի երկարաժամկետ վարձակալության պայմաններ։
- Մշակել պետական գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական գնից ցածր գնով վարձակալության ընթացակարգ, որը կապահովի գյուղական համայքներում զբաղվածության աճ և աղքատության մակարդակի նվազում:
- Ստեղծել փոքր արտադրություններ մարզերում գյուղմթերքների վերամշակման, տեքստիլի, շինարարական ապրանքների և այլն՝ ըստ տեղական հումքի և հնարավորությունների:
- Իրականացնել հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների ծրագիր, մասնավորաբար, պետք է վերացնել գյուղատնտեսական հողերի մասնատվածության պատճառները և կամավորության սկզբունքով կիրառել հողակտորների խոշորացման մեխանիզմներ և ընթացակարգեր։
- Մարզերում փոքր արտադրությունների ստեղծում՝ գյուղմթերքների վերամշակման, տեքստիլի, շինարարական ապրանքների և այլն՝ ըստ տեղական հումքի և հնարավորությունների: