- Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
- «Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
- Գյուղատնտեսության ոլորտում ագրո-արդյունաբերական կլաստերների ձևավորում, ստանդարտացման համակարգերի ներդրում։ «Հողից մինչև վաճառասրահ» սկզբունքի կիրառում, արդիական տեխնոլոգիաների ներդրում։
- Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
- Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում։ ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
- Գյուղմթերք վերամշակող գործարանների արտադրական հզորությունների հիմքի վրա տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերների ստեղծում։ Կլաստերի շրջանակներում իրականացվելու է գյուղատնտեսական մթերքների արտադրության շղթայի բոլոր մասնակիցների համագործակցությունը «հողից մինչև վաճառասրահ» սկզբունքով։
- Կլաստերի շրջանակներում համագործակցելու են հիմնականում տարածաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունը և Գյուղմթերք վերամշակող գործարանները։
- Արդիական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և կձևավորի գյուղատնտեսության զարգացման համար նոր Էկոհամակարգ (միջավայր), որտեղ արտադրական շղթայի բոլոր մասնակիցները աշխատելու են մեկ միասնական արդյունքի վրա։ Այն է՝ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետ մշակումն և սպառումն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Գյուղատնտեսություն
- ՀՀ ողջ տարածքում միջշրջանային մեքենատրակտորային կայանների վերականգնում, ստեղծում, մեքենատրակտորային պարկի ձևավորում:
- ՀՀ վարելահողերի, այգիների իրական վիճակի ուսումնասիրումինվենտարիզացիա:
- Պահուստային հողերի մասնագիտական ուսումնասիրություն, նպատակային օգտագործում:
- Հողային ֆոնդի ռեանիմացիա:
- Ըստ լանշաֆտների, բնակլիմայական պայմանների, ավանդական գյուղմթերքի ինտենսիվ արտադրության խթանում , ապրանքաիրացման համար պետական պրոտեկցիա, ճյուղի սուբսիդավորում:
- Գյուղական տնտեսության արտադրանքի մթերման սահմանափակման վերացում: Պետական միջոցների մասնակցությամբ մրգի, բանջարաբոստանային մթերքի հատուկ պահեստարանների կառուցում: Ներքին շուկան ապահովելուց զատ ողջ հավելցուկի իրացում (վերամշակում, արտահանում):