- Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)։
- Խթանել հատկապես խոցելի խմբերի երիտասարդների շրջանում փոքր և միջին ձեռներեցության, ինչպես նաև գյուղաբնակ երիտասարդների կողմից գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը։
«Պատիվ ունեմ» դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Գյուղատնտեսություն
- Արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պետք է վերաբացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
- Պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների և գյուղմթերքների անխափան իրացումը, որոնք ունեն բարձր սպառողական պահանջարկ և ընդհանուր առմամբ ներառված են ՀՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակում:
- Անհրաժեշտ է մշակել, ինչպես նաև իրականացնել արտահանման համալիր խթանման պետական հատուկ ծրագիր, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում և համայնքում պետք է ձևավորվեն ապրանքների, գյուղմթերքների ընդունման և մթերման ժամանակակից կայաններ՝ հագեցած տարայավորման, փաթեթավորման սարքավորումներով, սառնարանային և պահեստային տնտեսություններով:
- Ապրանք արտադրողը պետք է համոզված լինի, որ մենք ունենք ապրանքների իրացումն ապահովող իրական համակարգ: Համապատասխան զարգացման ծրագրեր պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերի համար: