- Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։
- «Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։
- Գյուղատնտեսության ոլորտում ագրո-արդյունաբերական կլաստերների ձևավորում, ստանդարտացման համակարգերի ներդրում։ «Հողից մինչև վաճառասրահ» սկզբունքի կիրառում, արդիական տեխնոլոգիաների ներդրում։
- Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։
- Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական աջակցության տրամադրում։ ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։
- Գյուղմթերք վերամշակող գործարանների արտադրական հզորությունների հիմքի վրա տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերների ստեղծում։ Կլաստերի շրջանակներում իրականացվելու է գյուղատնտեսական մթերքների արտադրության շղթայի բոլոր մասնակիցների համագործակցությունը «հողից մինչև վաճառասրահ» սկզբունքով։
- Կլաստերի շրջանակներում համագործակցելու են հիմնականում տարածաշրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունը և Գյուղմթերք վերամշակող գործարանները։
- Արդիական տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը և կձևավորի գյուղատնտեսության զարգացման համար նոր Էկոհամակարգ (միջավայր), որտեղ արտադրական շղթայի բոլոր մասնակիցները աշխատելու են մեկ միասնական արդյունքի վրա։ Այն է՝ գյուղատնտեսական արտադրանքի արդյունավետ մշակումն և սպառումն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Գյուղատնտեսություն
- Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում ընկած է լինելու հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հնարավորությունը։
- Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալուն՝ այն դարձնելով բրենդային։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը հասցնելու ենք նվազագույնի՝ այն փոխարինելով տեղական որակյալ արտադրանքով։
- Արտադրության ոլորտում, նաև պետական աջակցությամբ, աստիճանաբար կիրառվելու են միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան հնարավորինս փոխարինելվելու է արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով:
- Կարելի է արձանագրել, որ գյուղատնտեսության ավանդական ձևերը սպառել են իրենց և հետագա շարժընթացը պետք է գնա դեպի ինտենսիվացումը (ջերմային տնտեսությունների հիմնում) և խոշորացումը։
- Սրա համար թիվ մեկ մարտահրավեր ու թիվ մեկ ներուժ ենք համարում ոռոգման համակարգը։
- Առկա ոռոգման համակարգը ի վիճակի չէ գյուղացիական բոլոր տնտեսություններն ապահովելու անհրաժեշտ քանակությամբ ու որակով ոռոգման ջրով։
- «Ջրօգտագործողների ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններով բացառելու ենք դրանց զավթումը խոշոր հողատերերի կողմից, ճնշումները տեղական, մարզային կամ կենտրոնական իշխանությունների կողմից։ Օրենքի փոփոխությամբ պետք է երաշխավորվի ՋՕԸ-ների անկախությունը։
- Ժողովրդավարությունը և գյուղացուն հաշվետու լինելը։
- Ջրերի կառավարման միասնական ծրագրի համակարգը։
- Կատարելագործելու ենք այնպես, որ կապակցված լինեն այս ոլորտին առնչվող տվյալների տիրապետող պետական բոլոր կառույցների բազաները։ Համակարգը հասանելի ենք դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի ամեն ջրօգտագործող կարողանա ստանալ իր և մնացածների սպառած ջրի, դրա դիմաց վճարումների վերաբերյալ տեղեկություն։
- Գտնելու ենք ներդրողներ մասնավոր-հանրային։
- Համագործակցությամբ սկսելու ենք ջրամբարաշինարարության ծրագրեր։ Տասը տարվա ընթացքում կառուցելու ենք մի քանի առաջնային անհրաժեշտության ջրամբարներ։
- Տասը տարի հետո կանխատեսում ենք ինքնածախսածածկվող ՋՕԸ-եր, որոնք, ըստ էության, հիմք կդառնան կոոպերատիվների, որոնք գյուղացիներին կմատուցեն նյութատեխնիկական ապահովման ծառայություններ, իսկ հետագայում մթերման/արտահանման ծառայություններ՝ միևնույն ժամանակ չավելացնելով շահույթի բեռը ինքնարժեքի վրա։
- Մշակելու և ներդնելու ենք օժանդակության գործիքներ, որոնց միջոցով կկարողանանք համաֆինանսավորել կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի ներդրումը գյուղացիների կողմից։ Միանվագ խոշոր աջակցության և դրան հաջորդող տարիների ընթացքում վերադարձվող գումարների կուտակման միջոցով հասնելու ենք նրան, որ հաջորդ անգամները գյուղացին կարողանա ինքնաֆինանսավորել այդ համակարգերը։
- Ստեղծելու ենք ժամանակակից տեսական-կիրառական գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման և ուսումնաարտադրական կենտրոն։
- Գյուղատնտեսության ոլորտում առաջնային ենք համարում նաև աշխատանքային խնդիրները։ Ոլորտի մարտահրավերներից ենք համարում այն կարգավորող իրավական նորմատիվ բազայի թերությունները և բացթողումները։ Հրատապ են գյուղատնտեսական ոլորտը կարգավորող միասնական օրենսդրության ընդունումը, որը կսահմանի գյուղացու, գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակը։ Կսահմանվեն գյուղոլորտի աշխատանքային իրավունքները և կենսական շահերը, դրանց պաշտպանության մեխանիզմները և ներդրումը։