«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Գյուղատնտեսություն
  • Յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնելու ենք 1000 հեկտարով: 
  • Ներդնելու ենք տնկանյութի հավաստագրման համակարգը:
  • Մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը ներդրված կլինի մինչև 2023 թվականը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը: 
  • Առաջիկա տարիներին շարունակելու ենք սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60%-ը: 
  • Ընդլայնելու ենք նաև ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև ներդնելու ենք կենդանիների ապահովագրություն, որտեղ ֆինանասական բեռի մի զգալի մասը պետությունը կվերցնի իր վրա: 
  • Ընդլայնելու ենք գյուղատնտեսական ապահովագրության աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը:
  • Շարունակելու ենք սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի՝ 0-5% տոկոսադրույքով ֆինանսական ռեսուրսներ և հնարավորություն ենք տալու վարկերը մարել արտոնյալ ժամկետի ավարտից հետո:
  • Արդիանականացնելու ենք ոռոգման համակարգերի 50%-ը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ավարտին ենք հասցնելու ու կառուցելու ենք նոր ջրավազաններ/ջրամբարներ:
  • 5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցելու ենք ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և/կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում:
  • Շարունակելու ենք գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնել առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով: 
  • Ներդնելու ենք գյուղատնտեսական տեխնիկայով ծառայությունների մատուցման համակարգը։
  • Սուբսիդավորվող վարկային ծրագրերի միջոցով խթանելու ենք բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը և օրգանական գյուղատնտեսությունը, որը արտաքին շուկայում ունի մեծ պահանջարկ և բարձր գին:
  •  Մշակող արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը գալիք 5 տարիների ընթացքում տրամադրելու ենք 80 մլրդ դրամ:
  • Մինչև 70%-ով սուբսիդավորելու ենք բարձրորակ գարնանացանի և աշնանացանի սերմերի ձեռքբերումը:
  • Շարունակելու ենք վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը:
  • Թվային և ճշգրիտ գյուղատնտեսությունը պետք է դառնա մեր ընդհանուր գյուղատնտեսության բաղկացուցիչ մաս:
  • Ներդնելու ենք կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը և օժանդակելու ենք տոհմային գործի բարելավմանը:
  • Շարունակելու ենք տրամադրել մատչելի ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու անասնաշենքեր, ձեռք բերելու կենդանիներ, մասնավորապես՝ տոհմային կենդանիներ, անասնակեր:
  • Կաթի և կաթնամթերքի արտադրության և վերամշակման, ինչպես նաև սպանդանոցների կառուցման համար շարունակելու ենք ագրոպարենային ոլորտի սարքավորումների տրամադրման լիզինգի ծրագիրը:
  • Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակաբար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Խթանելու ենք անասնաբուժության որակյալ ծառայությունների մատուցումը նաև մասնավոր ոլորտում:
  • Սուբսիդավորվող վարկային և լիզինգային ծրագրերի շրջանակներում աջակցելու ենք ագրովերամշակողներին՝ արտադրական կարողությունները հզորացնելու, նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու և մթերումները արդյունավետ կազմակերպելու համար։ Ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից կարող են օգտվել նաև սառնարանային, պահեստային, ջերմատնային տնտեսությունները, սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողները։
  • Խթանելու ենք տեղական սերմնաբուծությունը՝ աստիճանաբար հասնելով ինքնաբավության։
  • Հասցեական աջակցություն ենք ցուցաբերելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանին՝ շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու և վերապապատրաստելու համար:
  • Գյուղատնտեսության մեջ արգելել օրգանական պարարտանյութերի օգտագործումը և վնասակար արտանետումներ պարունակող արտադրությունների հիմնումը։
  • Գյուղմթերքի իրացման ոլորտում ձևավորել շուկայական ենթակառուցվածքներ, զարգացնել մատակարարող ու սպասարկող կազմակերպությունների ցանցը, դրանք մոտեցնել գյուղատնտեսական արտադրությանը, ակտիվացնել համագործակցությունը գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության միջև, առավելագույնս օգտագործել վերամշակող կազմակերպությունների հզորությունները, ընդլայնել արտահանումը։