Պատվաստումներ

07/05/2021 09:08

 

Համաձայն առողջապահության նախարարության հաղորդման՝ մայիսի 5-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5000ից քիչ ավելի քաղաքացի։
Այս ցուցանիշը, իհարկե, դեռ բավական հեռու է գոհացուցիչ լինելուց, սակայն պետք է արձանագրել, որ վերջին օրերին դինամիկայի աճ է նկատվում։
Հիշեցնենք, որ պատվաստվումը իրականացվում է միայն կամավոր սկզբունքով։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, որ բոլոր ցանկացողները՝ անկախ ռիսկի խմբում ընդգրկված լինելուց և տարիքից, կարող են ստանալ պատվաստում։

Մինչ օրս Հայաստան է ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ, երկրորդ խմբաքանակը՝ 28 000։

 Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: