ԱԺ ընտրությունների մասնակցության ցուցանիշները

31/05/2021 08:26

1995-2018-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցանիշները

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընտրություններին ընդառաք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 1995 թվականից մինչ օրս ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշները և խորհրդարան անցած քաղաքական ուժերը։

I գումարման ԱԺ 

Ընտրությունները անցկացվել են 1995 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող անձանց  55.6%-ը (1 մլն 183 հազար մարդ): 1995 թվականին գույություն  չի ունեցել սահմանադրական դատարան, դրա փոխարեն գործել է գերագույն դատարան։ 

1995թ. ՀՀ I գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը

  •   «Հանրապետություն» միավորում - 42.66 %
  •   «Շամիրամ» - 16.88 %
  •   Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 12.10 %
  •   Ազգային-ժողովրդավարական միություն - 7․51 %
  •   Ազգային ինքնորոշում միավորում - 5.57 % 

II գումարում ԱԺ  

Ընտրությունները անցկացվել են 1999 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող անձանց  51.74%-ը  (1 մլն 137 հազար մարդ)։ Արդյունքները վիճարկվել են թիվ 39 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Կիմ Մարտիրոսյանի՝ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի համաձայն։ 

 

1999թ., ՀՀ II գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը

  •   «Միասնություն» դաշինք -  41.69%
  •   Հայաստանի կոմունիստական կուսակցություն - 12.09%
  •   «Իրավունք եւ միաբանություն» դաշինք - 7.96%
  •   ՀՅԴ - 7.86%
  •   «Օրինաց երկիր» կուսակցություն - 5.28%
  •   Ազգային ժողովրդավարական միություն - 5.17%

III գումարում ԱԺ

  Ընտրությունները անցկացվել են 2003 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող անձանց 52.70%-ը  (1 մլն 233 հազար մարդ)։ Արդյունքները վիճարկվել են «Արդարություն» դաշինքի միասնական ցուցակով առաջադրված ՀՀ Ազգային ժողովի 14 պատգամավորության թեկնածուների դիմումի համաձայն։ 

2003թ., ՀՀ III գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը

  • Հայաստանի անրապետական կուսակցություն» - 23,66%
  •   «Արդարություն» դաշինք - 13,71%
  •   «Օրինաց Երկիր» կուսակցություն - 12,60%
  •   ՀՅԴ - 11,45%
  •   «Ազգային միաբանություն»`կուսակցություն - 8.91%
  •   «Միավորված աշխատանքային կուսակցություն» - 5.67%

IV գումարում ԱԺ

  Ընտրությունները անցկացվել են 2007 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող   անձանց  59,4%-ը (1 մլն 391 հազար մարդ): Արդյունքները Վիճարկվել են «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Օրինաց երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դիմումի համաձայն։ 

2007թ., ՀՀ IV գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը

 

  •   Հայաստանի հանրապետական կուսակցություն - 32.8 %
  •   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 14.7 %
  •   ՀՅԴ - 12.70 %
  •   «Օրինաց երկիր» կուսակցություն - 6.80 %
  •   «Ժառանգություն կուսակցություն» - 5.80 % 

V գումարում   ԱԺ 

Ընտրությունները անցկացվել են 2012 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող   անձանց 62.34%-ը (1 մլն 572 հազար մարդ) Արդյունքները Վիճարկվել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի համաձայն։  

2012թ․,ՀՀ V գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը

 

  •   Հայաստանի հանրապետական կուսակցություն - 44.02%
  •   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 30.12%
  •   Հայ ազգային կոնգրես - 7.08%
  •   «Օրինաց երկիր» կուսակցություն - 5.51%
  •   ՀՅԴ - 5.67%
  •   Ժառանգություն կուսակցություն - 5.76%

VI գումարում  ԱԺ

  Ընտրությունները անցկացվել են 2017 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող անձանց 60.87%-ը (1 մլն 575 հազար մարդ): Արդյունքները Վիճարկվել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի համաձայն։  

 

2017թ., ՀՀ VI գումարման Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը

 

  •   Հայաստանի հանրապետական կուսակցություն - 49․15 %
  •   «Ծառուկյան» դաշինք - 27․35 %
  •   «Ելք» դաշինք - 7․78 %
  •   Հայ հեղափոխական դաշնակցություն - 6․58 %

VII գումարում ԱԺ

Ընտրությունները անցկացվել են 2018 թվականին, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող անձանց 

 48.63%-ը (1 մլն 261 հազար մարդ) Արդյունքները չեն վիճարկվել։

 2018թ․, ՀՀ VII գումարման Ազգային ժողով  անցած քաղաքական ուժերը

 

  •   «Իմ քայլը» դաշինք - 70․43%
  •   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 8․27%
  •   «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 6․37  %

 

Աղբյուրը ՝

http://www.aniarc.am/2018/12/17/1995-2018-parliamentary-elections-politica-am/