Ծրագրերի ղեկավարի թափուր հաստիք
10/03/2023 15:48
Պաշտոն՝ ծրագրերի ղեկավար
Բացման օրը՝ մարտի 10, 2023
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 31, 2023
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք՝ աշխատանքային ճկուն գրաֆիկով
Աշխատանքի նպատակը՝
Մենք փնտում ենք փորձառու և նախաձեռնող անհատի՝ մեր փոքր թիմին միանալու համար, որը կղեկավարի Քաղաքական երկխոսության աշխատանքը՝ համակարգելով ծրագրի գործողությունները։ Գործադիր տնօրենին զեկուցելով՝ նա կաշխատի հիմնադիրների հետ, կաջակցի ծրագրերի անձնակազմին Քաղաքական երկխոսության ընթացիկ ծրագրերը
մշակելու և իրականացնելու հարցում, ինչպես նաև իր ներդրումը կունենա ֆոնդհայթայթման գործընթացում։
Հիմնական պարտականությունները՝
- Տարբեր ծրագրերի կառավարում՝ ներառյալ սերտ համագործակցություն ծրագրի անձնակազմի, շահագրգիռ կողմերի, Քաղաքական երկխոսության ղեկավարության և շահառուների հետ
- Գնահատել կազմակերպության առաջընթացը և բացահայտել ծրագրին առնչվող էական հնարավորություններն ու ռիսկերը
- Վերահսկել ծրագրի բոլոր ասպեկտները՝ ներառյալ բյուջեն, ժամկետները, պայմանագրերը
- Ղեկավարության հետ համագործակցելով՝ սահմանել ծրագրի շրջանակը, նպատակներ ու արդյունքները, որոնք համապատասխանում են կազմակերպության նպատակներին
- Ղեկավարել ծրագրային թիմը և համոզված լինել, որ այն աշխատում է առաջնահերթ խնդիրների վրա և կատարում է ծրագրի պայմանագրերով սահմանված բոլոր պարտավորությունները
- Մասնակցել ծրագիր գրելու գործընթացին
- Ապահովել ժամանակին և բարձրորակ հաշվետվությունների ներկայացումը դոնորներին
- Հետևել ծրագրի ծախսերին և իրականացմանը՝ զեեկուցելով այն ամենշաբաթյա հանդիպումների ընթացքում
- Ապահովել աշխատանքի համապատասխանությունը դոնորների արժեքներին, ընթացակարգերին և գնումների քաղաքականությանը
- Տնօրենի հետ կիսել դոնորների հետ հաղորդակցության և ֆոնդհայթհայթման վերաբերյալ քննարկումների ժամանակ կազմակերպության ներկայացման պարտականությունները
Անհրաժեշտ որակավորումները՝
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է ծրագրերի կառավարում քաղաքացիական հասարակության ոլորտում, կամ այլ զուգահեռ ոլորտներում, որը կներառի ծրագրի մշակման և իրականացման բոլոր ասպեկտները
- Բակալավրի աստիճան հումանիտար կամ այլ հասարական գիտությունների ոլորտում
- Դոնորների հետ աշխատելու փորձ, մասնավորապես՝ արագ վերլուծելու, հասկանալու տարբերակելու և պահանջները ներկայացնելու հմտություններ
- Առաջնորդելու ուժեղ հմտություններ՝ ապացուցված տարբեր թիմերի աշխատանքների հաջող համակարգմամբ
- Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն (պարտադիր)
- Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, բարեփոխումների, քաղհասարակության և երկրի այլ զարգացումների վերաբերյալ հստակ ըմբռնում
Վարձատրություն՝
Մրցունակ աշխատավարձ՝ տվյալ պաշտոնին համապատասխան անհրաժեշտ փորձի, կրթության և այլ որակների առկայության դեպքում
Ինչպես Դիմել՝
Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն համառոտ ուղեկցող նամակ և CV՝ բացատրելով, թե ինչու է իրենց փորձը համապատասխանում սույն պաշտոնին։ Նամակն ու CV-ն պետք է ուղարկել jobs@political.am էլ․ հասցեին։