«Քաղաքապետը» հարցաշարի տվյալների վերլուծություն

15/12/2023 14:17

«Քաղաքապետը» խաղ-հարցաշարի տվյալների վերլուծությունը ներկայացնող զեկույցը ստեղծվել է 2023թ. «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: 

Սույն զեկույցն անդրադարձ է կատարում այն ամփոփ տվյալներին, որոնք ձեռք են բերվել հարցաշարը լրացրած անձանց պատասխանների և տրամադրած տեղեկատվության վերլուծության հիման վրա: Զեկույցում ներառված են նաև նշված տվյալները՝ ինֆոգրաֆիկաների տեսքով: 

«Քաղաքապետը» հարցաշար-գործիք է, որի միջոցով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ փորձ է արվել ուրվագծել առավել գերակա քաղաքային գաղափարախոսությունները։ Գործիքը բաղկացած է 10 հարց-իրավիճակից, որոնց ընտրությունը հնարավորություն է տվել դուրս բերել հարցաշարը լրացնողների՝ քաղաքային պլանավորման վերաբերյալ գաղափարական մոտեցումները:

Վերլուծության են ենթարկվել հարցաշարի բոլոր 10 հարցերի պատասխանները՝ քաղաքային գաղափարախոսությունների նախանշված երեք ուղղությունների` մոդեռնիստական (աջ) ուրբանիզմի, նոր (ձախ) ուրբանիզմի և հիփսթերական ուրբանիզմի դիտարկմամբ: 

Համաձայն զեկույցի պատրաստման պահին (17.09.2023թ.) առկա տվյալների՝ հարցաշարը լրացրել է 2685 անձ: 

Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.



«Քաղաքապետը» հարցաշարի վերաբերյալ զեկույց»