Մարզային քննարկումներ
02/12/2021 13:30
2019թ․ հոկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության մարզային ծրագրի առաջին աշխատանքային քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։
2019թ․ հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում կազմակերպված աշխատանքային քննարկման արդյունքում՝ մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և ակտիվ անհատները քննարկեցին մարզին հատուկ մի շարք խնդիրներ և դրանց լուծման հնարավոր ճանապարհները։
2019թ․ նոյեմբերի 21-ին կայացավ մեր կազմակերպության մարզային ծրագրի հերթական աշխատանքային քննարկումը։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում, մարզի բնակիչներից ձևավորված աշխատանքային խումբը, շուրջ մեկամսյա քննարկումների արդյունքում կազմված և մշակված առաջարկությունների փաթեթը՝ մարզում առկա մի շարք խնդիրի և դրանց լուծման ճանապարհների վերաբերյալ, ներկայացրեց Ազգային ժողովի, խնդրի հասցեատեր գերատեսչության և մարզպետարանի ներկայացուցիչներին։
2019թ.-ի դեկտեմբերի 20-ին «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության մարզային ծրագրի շրջանակներում` Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հիմնախնդիրների վերաբերյալ։«Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ կազմված աշխատանքային խումբը բաղկացած էր մարզի ակտիվ քաղաքացիներից, մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։Հանդիպման ընթացքում խնդիրների հասցեատեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեց խնդիրների լուծման առաջարկությունների փաթեթը: