Մշակույթ

Խորհրդարանական ուժեր

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Պետությունը մշակույթին և սպորտին պետք է աջակցի տնտեսականացման ուղղությամբ՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, երբ մշակույթը և սպորտը մարդուն արժեքահեն հաճույք և երջանկություն պատճառելու գործառույթ են իրականացնելու, իսկ մարդը պատրաստ է վճարել այդ վայելքին հաղորդակից լինելու համար։

  • Էական է մշակույթն ու սպորտը դարձնել տարածքային համաչափ զարգացման առանցք՝ ապահովելով մշակութային կյանքի ապակենտրոնացումը և Երևանից դուրս մշակութային աշխույժ միջավայրը, ինչպես նաև մարզերում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը: 
  • Մշակութային զբոսաշրջության խթանում՝ յուրաքանչյուր տարի առնվազն երկու համաշխարհային աստղերի հյուրախաղերի կազմակերպման միջոցով:

  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 5 հուշարձանների և հիմնական ցանկում 1 նոր հուշարձանի ընդգրկում:

  • 7 զբոսաշրջային կլաստերների ստեղծում՝ Գյումրի, Դիլիջան, Գորիս, Ջերմուկ, Արենի, Եղեգիս, Դվին:

  • Առավել վտանգված հուշարձանների նորոգման և վերականգնման 30 գիտանախագծային փաստաթղթերի մշակում և 40 պատմամշակութային հուշարձանի նորոգում, ամրակայում և վերականգնում:

  • Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա ընդլայնում՝ Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ:

  • Թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում՝ ատեստավորման միջոցով:

«Հանրապետություն» կուսակցություն logo «Հանրապետություն» կուսակցություն

  • Մշակույթ և Հայ առաքելական սուրբ եկեղեցի. Հայերենը և հայկական չորս հազարամյա մշակույթը աշխարհին ներկայանալու մեր անձնագիրն է և մեր ինքնության հավաստիքը, որ մշտական հոգածության կարիք ունի: Հայ առաքելական սուրբ եկեղեցին եղել է և պետք է լինի մեր ավանդույթների, հոգևոր և ազգային արժեքների պահապանը: Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայության անբաժան մասն է, որ պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին:

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • «Թատրոնի մասին» օրենքի ընդունում, մշակույթի մշակների աշխատավարձերի շեշտակի բարձրացում և գրահրատարակչության (մանկական, գիտական) ազատում ԱԱՀ-ից: