- Մենք անհրաժեշտ ենք համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութային գործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության և պետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխության սկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Արվեստի և մշակույթի դերակատարը լիարժեք պետք է ներգրավված լինի հասարակական գործերում և իր մասնագիտական կարողությունները ներդնի՝ վերլուծելու, հարցադրելու մեր կյանքն ու առօրյան, նախանշելու զարգացման հեռանկարները:
- Լայն առումով, մենք հակված ենք տեղային մշակույթը դիտարկելու որպես համաշխարհային իրողությունների մաս և դերակատար։ Հայ մշակույթը պետք է բաց լինի աշխարհի առաջ և միաժամանակ այնքան արժեքավոր լինի, որ աշխարհն էլ վերցնելու բան ունենա հայաստանյան բազմամշակույթ միջավայրից։
- Այս առումով մենք առանձնացնում ենք հետևյալ առաջնահերթությունները և դրանցից բխող գործողությունների հաջորդականությունը:
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Մշակույթ
- Իրականացնելու ենք ժամանակակից ստեղծագործողների սոցիալական խնդիրների ու կարիքների ուսումնասիրություն և վերլուծության հիման վրա մշակելու ենք այդ խնդիրների համալիր լուծման մեխանիզմներ:
- Հստակեցնելու ենք ինքնազբաղ ստեղծագործողների, ժողովրդական արհեստներով զբաղվող վարպետների սոցիալ-տնտեսական կարգավիճակը և իրավահարաբերությունները։
- Օրենսդրորեն կարգավորելու ենք մեկենասության ոլորտը։ Տեղեկատվական արշավների միջոցով աջակցելու ենք հովանավորների վարկանիշի բարձրացմանը։
- Բարելավելու ենք օրենսդրական դաշտը, այդ թվում՝ ներդաշնակեցնելով միջազգային օրենսդրության հետ։ Մշակելու ենք ոլորտային ՊՈԱԿ-ների արդյունավետության գնահատման անհատական չափորոշիչներ։ Խթանելու ենք ՊՈԱԿ-ների ֆինանսական ինքնավարությունը՝ եկամուտների տարբերակման միջոցով ավելացնելով արտաբյուջետային միջոցները։
- Տեխնիկապես վերազինելու ենք թատրոններն ու համերգասրահները, թանգարանները և գրադարանները։ Լուսաձայնային սարքավորումների ձեքբերման և անվտանգության համակարգի ներդրման կապիտալ հատկացումները ավելացնելու ենք 75%-ով, երաժշտական գործիքների ձեռքբերման ու համալրման նպատակով հատկացումները՝ մինչև 80%-ով, գիտահետազոտական լաբորատորիաների և ներդրված սարքավորումների նպատակով հատկացումները՝ 50%-ով։
- Իրականացնելու ենք երիտասարդական կենտրոնների և արվեստի կացարանների առնվազն 10 պիլոտային նախագիծ։
- Գեղագիտական կրթության կենտրոնների թիվը 3-ից հասցնելու ենք 12-ի, համայնքներում իրականացվող մշակութային նախագծերն ավելացնելու ենք առնվազն 50%-ով։ Խթանելու ենք միջհամայնքային համագործակցությունը՝ առանձին աջակցություն տրամադրելով թատերահամերգային համատեղ նախագծերին։
- Քարտեզագրելու ենք ժողովրդական արհեստանոցները և արվեստանոցները հանրապետության ողջ տարածքում՝ ըստ համայնքների և գործունեության տեսակների։ Գույքագրելու ենք անկախության շրջանի մշակութային ժառանգությունն ըստ արխիվացված հավաքածուների և ակադեմիական հրապարակումների։ Գույքագրելու ենք նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայ ժողովրդի պատմամշակութային անշարժ, շարժական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
- Ստեղծելու ենք մշակութային ժառանգության համապարփակ ներկայացման էլեկտրոնային հարթակ։ Ամբողջացնելու ենք Հայաստանի Հանրապետության թանգարանային առարկաների շտեմարանը։ Համալրելու ենք ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանը։ Կատարելագործելու ենք հուշարձանների էլեկտրոնային շտեմարանը։ Ապահովելու ենք գրավոր ժառանգության թվայնացման շարունակականությունը՝ համալրելով մինչև 1960 թվականը հրատարակված գրավոր ժառանգության թվայնացված միավորները։
- Թանգարանային, գրադարանային, մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետներին վերապատրաստելու ենք միջազգային փորձին համապատասխան։ Խթանելու ենք արվեստի պատմաբանների և քննադատների ինստիտուտի զարգացմումը։
- Արդյունքում ոլորտային մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման շնորհիվ արդիականացնելու ենք մշակութային ժառանության պապանման և փոխանցման գործընթացը։ Մասնագիտական կարողությունների կատարելագործումը նպաստելու է նաև մշակութային զբոսաշրջությանը։
- Դպրոցներում ներդնելու ենք մշակութային ժառանության պահպանության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ։ Մանկավարժական համալսարանի ուսումնական ծրագրերում ներդնելու ենք թանգարանային մանկավարժության պարտադիր կուրս։ Նոր հրատարակությունների և միջազգային լավագույն գրականության թարգմանությունների միջոցով արդիականացնելու ենք մշակութային ժառանգության ոլորտի մասնագիտական գրականությունը։
- Կատարելագործելու ենք պատմամշակութային անշարժ հուշարձանների ենթակառուցվածքները։
- Ներդնելու ենք գրադարաններում և թանգարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրեր։
- Թանգարաններում և գրադարաններում ընդլայնելու ենք կրթական բաղադրիչը՝ ավելացնելով կրթական ծրագրերի և գիտական հրապարակումների թիվը։ Նախորդ ծրագրերի լավագույն փորձի վրա հիմնվելով՝ շարունակելու ենք իրականացնել ժամանակակից արվեստագետների և կրթական հաստատությունների համագործակցության ծրագրեր։
- Ընդլայնելու ենք միջազգային կառույցների հետ համագործակցությունը (Բրիտանական խորհուրդ, ԵՄ պատվիրակություն, Ստեղծարար Եվրոպա, ՀՀՄՀ, Եվրոպայի Խորհուրդ, ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և այլն)։ Մշակելու ենք համատեղ գործողությունների ծրագիր դիվանագիտական ներկայացուցչությունների և ոլորտի լիազոր մարմնի հետ։ Տրամադրելու ենք միջազգային մշակութային-մասնագիտական հարթակներում մասնակցության հատուկ դրամաշնորհներ։