«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մշակույթ
  • Առաջնահերթ կարգով վերականգնելու ենք գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:
  • Որդեգրվելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն՝ նպատակ ունենալով հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հոգեւոր աղքատության հաղթահարումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։ 
  • Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանե լիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։ 
  • Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։ 
  • Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։ 
  • Կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ եւ քարտեզներ։ 
  • Կմշակվի Գիտական, կրթական եւ մշակութային Նվիրատվական անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Դա թույլ կտա շահութահարկի մինչեւ 5 տոկոսը փոխանցել այդ հիմնադրամներին՝ ընդգծելով պետության առաջնահերթությունը եւ խթանելով ներդրումները այդ ոլորտներում։ 
  • Մշակվելու եւ գործադրվելու է երիտասարդական պետական քաղաքակա նություն՝ միտված հայ երիտասարդի քաղաքացիական գիտակցության ձեւա վորմանը։ Նրա սոցիալական, տնտեսական, հոգեւոր-մշակութային լիարժեք իրացումն ու զարգացումը ապահովելու համար կստեղծվեն երաշխավորված պայմաններ եւ իրական հնարավորություններ։ 
  • Պետության հոգածության թիրախում են լինելու երիտասարդ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու բնակարանային խնդիրները։ 
  • Մեծացվելու են սպորտի ֆինանսավորման ծավալները, բարելավվելու են մարզադպրոցների եւ ակումբների աշխատանքները, մարզիչների սոցիալական պայմանները: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների եւ ազգային հավաքականների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով կարեւորվելու է պետության մասնակցային դերը։ 
  • Սպորտի ներուժը ծառայեցվելու է Հայաստանի միջազգային ճանա չելիությանը:
  • Մշակութային կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ավելի լայն հնարավորությունների ընձեռում։
  • Պատմամշակութային հուշարձանների, թանգարանների և գրադարանների պահպանում ու բարեկարգում՝ տուրիստական հոսքերի ուղղորդում դեպի այդ հաստատություններ։
  • Մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների վերանորոգում և նյութատեխնիկական բազայի ապահովում։ 
  • Մշակութային և գիտալուսավորչական հաղորդումների տեսակարար կշռի ավելացում հանրային հեռուստատեսության եթերում։
  • Մշակութային ժառանգության միջոցով արտասահմանում Հայաստանի դրական ընկալման ձևավորում։ 
  • Գրադարանային, թանգարանային, արխիվային, կինոֆոտո,  տեսանկարահանումների և ձայնային ֆոնդերի համալրում և հարստացում։
  • Թանգարանային ֆոնդի ցուցանմուշների պահպանության դրոշմապիտակավորման համակարգի ներդնում։ 
  • Պետական մշակութային գաղափարախոսության ստեղծում։
  • Մշակութային կառույցների կառավարման օրենքի փոփոխություն։
  • Մշակութային ենթակառուցվածքների ապակենտրոնացում՝ պահպանելով։
  • Հայաստանի մշակութային ամբողջականությունն ու մարզերում համաչափ զարգացման հնարավորությունը մշակույթի ազատականացում և անկախացում պետության հովանավորչությունից։
  • Մարզերում և մայրաքաղաքում ժամանակակից արվեստի կենտրոնների,  դպրոցների ստեղծում և վերագործարկում։ 
  • Մշակութային կենտրոնների ակտիվացում միջազգային հարթակներում: