«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինք logo
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինք
Մշակույթ
  • Առաջնահերթ կարգով վերականգնելու ենք գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:
  • Որդեգրվելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն՝ նպատակ ունենալով հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հոգեւոր աղքատության հաղթահարումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։ 
  • Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանե լիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։ 
  • Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։ 
  • Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։ 
  • Կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ եւ քարտեզներ։ 
  • Կմշակվի Գիտական, կրթական եւ մշակութային Նվիրատվական անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Դա թույլ կտա շահութահարկի մինչեւ 5 տոկոսը փոխանցել այդ հիմնադրամներին՝ ընդգծելով պետության առաջնահերթությունը եւ խթանելով ներդրումները այդ ոլորտներում։ 
  • Մշակվելու եւ գործադրվելու է երիտասարդական պետական քաղաքակա նություն՝ միտված հայ երիտասարդի քաղաքացիական գիտակցության ձեւա վորմանը։ Նրա սոցիալական, տնտեսական, հոգեւոր-մշակութային լիարժեք իրացումն ու զարգացումը ապահովելու համար կստեղծվեն երաշխավորված պայմաններ եւ իրական հնարավորություններ։ 
  • Պետության հոգածության թիրախում են լինելու երիտասարդ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու բնակարանային խնդիրները։ 
  • Մեծացվելու են սպորտի ֆինանսավորման ծավալները, բարելավվելու են մարզադպրոցների եւ ակումբների աշխատանքները, մարզիչների սոցիալական պայմանները: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների եւ ազգային հավաքականների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով կարեւորվելու է պետության մասնակցային դերը։ 
  • Սպորտի ներուժը ծառայեցվելու է Հայաստանի միջազգային ճանա չելիությանը: