«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Մշակույթ
  • Մենք անհրաժեշտ ենք համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութային գործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության և պետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխության սկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Արվեստի և մշակույթի դերակատարը լիարժեք պետք է ներգրավված լինի հասարակական գործերում և իր մասնագիտական կարողությունները ներդնի՝ վերլուծելու, հարցադրելու մեր կյանքն ու առօրյան, նախանշելու զարգացման հեռանկարները: 
  • Լայն առումով, մենք հակված ենք տեղային մշակույթը դիտարկելու որպես համաշխարհային իրողությունների մաս և դերակատար։ Հայ մշակույթը պետք է բաց լինի աշխարհի առաջ և միաժամանակ այնքան արժեքավոր լինի, որ աշխարհն էլ վերցնելու բան ունենա հայաստանյան բազմամշակույթ միջավայրից։ 
  • Այս առումով մենք առանձնացնում ենք հետևյալ առաջնահերթությունները և դրանցից բխող գործողությունների հաջորդականությունը:
  • Պետությունը պետք է ստանձնի մշակույթի ոլորտի երևելիներին միջազգային ճանաչման հասցնելու պատասխանատվությունը, նրանց ստեղծագործությունները շուկա հանելու, եկամտաբեր դարձնելու նախաձեռնությունը:
  • Մշակույթի և արվեստի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի մշակութային և ստեղծագործական կյանքում քաղաքացիների (նախևառաջ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների) առավել լայն ընդգրկմանը: Դրա ապահովման համար կարևոր է մշակույթի և արվեստի ազատությունն ու գեղարվեստական բազմազանությունը: