- Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության հոգևոր-մշակութային առաջնահերթությունների հստակեցում և հաստատագրում,
- համապատասխան հիմնարար փաստաթղթերի մշակում,
- ոլորտային մասնագետների մասնակցությամբ հայ ավանդական մշակույթի խորքային շերտերի հստակ սահմանում,
- հայ մշակույթի ինքնութենական նշանակության որոշարկում՝ ըստ ավանդական և պրոֆեսիոնալ արվեստի ճյուղերի,
- համաշխարհային արվեստի և հոգևոր արժեքների այն շրջանակի որոշարկում, որը համահունչ է հայ հասարակության և հայկական պետականության առաջընթացին, դրանց արտացոլումը մշակութային քաղաքականություն իրականացնող պետական մարմինների քաղաքական և կանոնակարգային փաստաթղթերում,
- ոլորտին առնչվող ժամանակակից համաշխարհային տեղաշարժերի հանդեպ խիստ զգայուն, բայց և խտրական ընկալունակություն պետական համակարգում։ ● Սահմանել ոլորտային կառավարման մարմինների և մշակութային կազմակերպությունների գործառույթները, գործունեության ձևերն ու հստակ շրջանակը։
- Դրանց պատասխանատվության շրջանակը սահմանել ըստ մշակույթի հիմնարար շերտերի՝ դուրս թողնելով զուտ շուկայական բնույթ ունեցող ոլորտներն ու արտահայտությունները։
- Որոշարկել և համակարգել մշակույթի ոլորտում կրթական բաղադրիչը և կրթության ոլորտում մշակութային բաղադրիչը ոլորտային մարմինների աշխատանքներում՝ հստակ սահմանելով այդ մարմինների պարտավորություններն ու պատասխանատվությունը։
- Գործունեության մշակութային բաղադրիչ ունեցող կազմակերպությունների (մեդիա միջոցներ, հեռարձակողներ, հրատարակիչներ և այլն) մշակութային քաղաքականության հստակեցում և որոշակի պատասխանատվության աստիճանի ամրագրում։
- Ոլորտային կառավարման մեջ (ծրագրում, ֆինանսավորում) սահմանել տարբերակված ռեժիմներ պետության համար առաջնային նշանակության շերտերի և մշակութային կենցաղի արտահայտություն հանդիսացող իրողությունների դեպքում։
«Պատիվ ունեմ» դաշինք
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը
Մշակույթ