- Մշակութային կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ավելի լայն հնարավորությունների ընձեռում։
- Պատմամշակութային հուշարձանների, թանգարանների և գրադարանների պահպանում ու բարեկարգում՝ տուրիստական հոսքերի ուղղորդում դեպի այդ հաստատություններ։
- Մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների վերանորոգում և նյութատեխնիկական բազայի ապահովում։
- Մշակութային և գիտալուսավորչական հաղորդումների տեսակարար կշռի ավելացում հանրային հեռուստատեսության եթերում։
- Մշակութային ժառանգության միջոցով արտասահմանում Հայաստանի դրական ընկալման ձևավորում։
- Գրադարանային, թանգարանային, արխիվային, կինոֆոտո, տեսանկարահանումների և ձայնային ֆոնդերի համալրում և հարստացում։
- Թանգարանային ֆոնդի ցուցանմուշների պահպանության դրոշմապիտակավորման համակարգի ներդնում։
- Պետական մշակութային գաղափարախոսության ստեղծում։
- Մշակութային կառույցների կառավարման օրենքի փոփոխություն։
- Մշակութային ենթակառուցվածքների ապակենտրոնացում՝ պահպանելով։
- Հայաստանի մշակութային ամբողջականությունն ու մարզերում համաչափ զարգացման հնարավորությունը մշակույթի ազատականացում և անկախացում պետության հովանավորչությունից։
- Մարզերում և մայրաքաղաքում ժամանակակից արվեստի կենտրոնների, դպրոցների ստեղծում և վերագործարկում։
- Մշակութային կենտրոնների ակտիվացում միջազգային հարթակներում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայաստան» դաշինք
Մշակույթ
- Առաջնահերթ կարգով վերականգնելու ենք գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:
- Որդեգրվելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն՝ նպատակ ունենալով հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հոգեւոր աղքատության հաղթահարումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։
- Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանե լիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։
- Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։
- Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։
- Կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ եւ քարտեզներ։
- Կմշակվի Գիտական, կրթական եւ մշակութային Նվիրատվական անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Դա թույլ կտա շահութահարկի մինչեւ 5 տոկոսը փոխանցել այդ հիմնադրամներին՝ ընդգծելով պետության առաջնահերթությունը եւ խթանելով ներդրումները այդ ոլորտներում։
- Մշակվելու եւ գործադրվելու է երիտասարդական պետական քաղաքակա նություն՝ միտված հայ երիտասարդի քաղաքացիական գիտակցության ձեւա վորմանը։ Նրա սոցիալական, տնտեսական, հոգեւոր-մշակութային լիարժեք իրացումն ու զարգացումը ապահովելու համար կստեղծվեն երաշխավորված պայմաններ եւ իրական հնարավորություններ։
- Պետության հոգածության թիրախում են լինելու երիտասարդ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու բնակարանային խնդիրները։
- Մեծացվելու են սպորտի ֆինանսավորման ծավալները, բարելավվելու են մարզադպրոցների եւ ակումբների աշխատանքները, մարզիչների սոցիալական պայմանները: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների եւ ազգային հավաքականների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով կարեւորվելու է պետության մասնակցային դերը։
- Սպորտի ներուժը ծառայեցվելու է Հայաստանի միջազգային ճանա չելիությանը: