«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Մշակույթ
  • Իրականացնելու ենք ժամանակակից ստեղծագործողների սոցիալական խնդիրների ու կարիքների ուսումնասիրություն և վերլուծության հիման վրա մշակելու ենք այդ խնդիրների համալիր լուծման մեխանիզմներ:
  • Հստակեցնելու ենք ինքնազբաղ ստեղծագործողների, ժողովրդական արհեստներով զբաղվող վարպետների սոցիալ-տնտեսական կարգավիճակը և իրավահարաբերությունները։
  •  Օրենսդրորեն կարգավորելու ենք մեկենասության ոլորտը։ Տեղեկատվական արշավների միջոցով աջակցելու ենք հովանավորների վարկանիշի բարձրացմանը։
  •  Բարելավելու ենք օրենսդրական դաշտը, այդ թվում՝ ներդաշնակեցնելով միջազգային օրենսդրության հետ։ Մշակելու ենք ոլորտային ՊՈԱԿ-ների արդյունավետության գնահատման անհատական չափորոշիչներ։ Խթանելու ենք ՊՈԱԿ-ների ֆինանսական ինքնավարությունը՝ եկամուտների տարբերակման միջոցով ավելացնելով արտաբյուջետային միջոցները։
  • Տեխնիկապես վերազինելու ենք թատրոններն ու համերգասրահները, թանգարանները և գրադարանները։ Լուսաձայնային սարքավորումների ձեքբերման և անվտանգության համակարգի ներդրման կապիտալ հատկացումները ավելացնելու ենք 75%-ով, երաժշտական գործիքների ձեռքբերման ու համալրման նպատակով հատկացումները՝ մինչև 80%-ով, գիտահետազոտական լաբորատորիաների և ներդրված սարքավորումների նպատակով հատկացումները՝ 50%-ով։
  •  Իրականացնելու ենք երիտասարդական կենտրոնների և արվեստի կացարանների առնվազն 10 պիլոտային նախագիծ։
  • Գեղագիտական կրթության կենտրոնների թիվը 3-ից հասցնելու ենք 12-ի, համայնքներում իրականացվող մշակութային նախագծերն ավելացնելու ենք առնվազն 50%-ով։ Խթանելու ենք միջհամայնքային համագործակցությունը՝ առանձին աջակցություն տրամադրելով թատերահամերգային համատեղ նախագծերին։
  • Քարտեզագրելու ենք ժողովրդական արհեստանոցները և արվեստանոցները հանրապետության ողջ տարածքում՝ ըստ համայնքների և գործունեության տեսակների։ Գույքագրելու ենք անկախության շրջանի մշակութային ժառանգությունն ըստ արխիվացված հավաքածուների և ակադեմիական հրապարակումների։ Գույքագրելու ենք նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայ ժողովրդի պատմամշակութային անշարժ, շարժական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը։
  • Ստեղծելու ենք մշակութային ժառանգության համապարփակ ներկայացման էլեկտրոնային հարթակ։ Ամբողջացնելու ենք Հայաստանի Հանրապետության թանգարանային առարկաների շտեմարանը։ Համալրելու ենք ոչ նյութական մշակութային ժառանգության շտեմարանը։ Կատարելագործելու ենք հուշարձանների էլեկտրոնային շտեմարանը։ Ապահովելու ենք գրավոր ժառանգության թվայնացման շարունակականությունը՝ համալրելով մինչև 1960 թվականը հրատարակված գրավոր ժառանգության թվայնացված միավորները։
  • Թանգարանային, գրադարանային, մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետներին վերապատրաստելու ենք միջազգային փորձին համապատասխան։ Խթանելու ենք արվեստի պատմաբանների և քննադատների ինստիտուտի զարգացմումը։
  • Արդյունքում ոլորտային մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման շնորհիվ արդիականացնելու ենք մշակութային ժառանության պապանման և փոխանցման գործընթացը։ Մասնագիտական կարողությունների կատարելագործումը նպաստելու է նաև մշակութային զբոսաշրջությանը։
  • Դպրոցներում ներդնելու ենք մշակութային ժառանության պահպանության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ։ Մանկավարժական համալսարանի ուսումնական ծրագրերում ներդնելու ենք թանգարանային մանկավարժության պարտադիր կուրս։ Նոր հրատարակությունների և միջազգային լավագույն գրականության թարգմանությունների միջոցով արդիականացնելու ենք մշակութային ժառանգության ոլորտի մասնագիտական գրականությունը։
  • Կատարելագործելու ենք պատմամշակութային անշարժ հուշարձանների ենթակառուցվածքները։
  • Ներդնելու ենք գրադարաններում և թանգարաններում էլեկտրոնային սպասարկման ծրագրեր։
  •  Թանգարաններում և գրադարաններում ընդլայնելու ենք կրթական բաղադրիչը՝ ավելացնելով կրթական ծրագրերի և գիտական հրապարակումների թիվը։ Նախորդ ծրագրերի լավագույն փորձի վրա հիմնվելով՝ շարունակելու ենք իրականացնել ժամանակակից արվեստագետների և կրթական հաստատությունների համագործակցության ծրագրեր։
  • Ընդլայնելու ենք միջազգային կառույցների հետ համագործակցությունը (Բրիտանական խորհուրդ, ԵՄ պատվիրակություն, Ստեղծարար Եվրոպա, ՀՀՄՀ, Եվրոպայի Խորհուրդ, ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ և այլն)։ Մշակելու ենք համատեղ գործողությունների ծրագիր դիվանագիտական ներկայացուցչությունների և ոլորտի լիազոր մարմնի հետ։ Տրամադրելու ենք միջազգային մշակութային-մասնագիտական հարթակներում մասնակցության հատուկ դրամաշնորհներ։
  • Առաջնահերթ կարգով վերականգնելու ենք գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները:
  • Որդեգրվելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն՝ նպատակ ունենալով հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, հոգեւոր աղքատության հաղթահարումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը, կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծագործական ներուժի բացահայտումն ու խթանումը։ 
  • Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները, բարձրացվելու են գեղարվեստական կրթության մակարդակն ու հասանե լիությունը, արդյունավորվելու է Սփյուռքի ներուժը։ 
  • Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։ 
  • Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։ 
  • Կմշակվեն հայկական մշակութային արտադրանքի արտահանման, միջազգայնացման, արվեստի շուկաներում դիրքավորման նոր մեխանիզմներ եւ քարտեզներ։ 
  • Կմշակվի Գիտական, կրթական եւ մշակութային Նվիրատվական անձեռնմխելի կապիտալով ֆոնդերի օրենսդրությունը։ Դա թույլ կտա շահութահարկի մինչեւ 5 տոկոսը փոխանցել այդ հիմնադրամներին՝ ընդգծելով պետության առաջնահերթությունը եւ խթանելով ներդրումները այդ ոլորտներում։ 
  • Մշակվելու եւ գործադրվելու է երիտասարդական պետական քաղաքակա նություն՝ միտված հայ երիտասարդի քաղաքացիական գիտակցության ձեւա վորմանը։ Նրա սոցիալական, տնտեսական, հոգեւոր-մշակութային լիարժեք իրացումն ու զարգացումը ապահովելու համար կստեղծվեն երաշխավորված պայմաններ եւ իրական հնարավորություններ։ 
  • Պետության հոգածության թիրախում են լինելու երիտասարդ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու բնակարանային խնդիրները։ 
  • Մեծացվելու են սպորտի ֆինանսավորման ծավալները, բարելավվելու են մարզադպրոցների եւ ակումբների աշխատանքները, մարզիչների սոցիալական պայմանները: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների եւ ազգային հավաքականների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով կարեւորվելու է պետության մասնակցային դերը։ 
  • Սպորտի ներուժը ծառայեցվելու է Հայաստանի միջազգային ճանա չելիությանը: