Հանրային Կառավարում

Խորհրդարանական ուժեր

«Միասնության թևեր» կուսակցություն logo «Միասնության թևեր» կուսակցություն

  • Կստեղծենք սահմանադրական հանրապետություն՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։

  • Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։

  • Քվեաթերթիկում կվերականգնենք «բոլորին դեմ» ընտրության հնարավորությունը և կնվազեցնենք Ազգային ժողով կուսակցությունների անցողիկության շեմը՝ այդպես վերացնելով ընտրողների ձայների փոշիացման անարդար համակարգը։

  • Բացառելով քաղաքական ճնշումները՝ կապահովենք դատական իշխանության իրական անկախություն և իրավապահ մարմինների ծառայողների արժանապատիվ աշխատանքը։

  • Կավելացնենք դատավորների և աշխատակազմերի թվաքանակը՝ կրճատելով գործերի քննության ժամկետները մինչև 50%։

  • Կապահովենք անվճար ու հասանելի իրավաբանական օգնություն՝ ուժեղացնելով հանրային պաշտպանի ինստիտուտը։

     

Ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նվազագույն նպատակն այն է, որ պետական և համայնքային մարմինները չխոչընդոտեն անհատի, կազմակերպությունների ստեղծարար և լեգիտիմ գործունեությանը և անհարկի դժվարություններ չստեղծեն դրանց համար: Առավելագույն նպատակն է այդ ամենում օգնել, աջակցել անհատներին և կազմակերպություններին։ 

  • Պետական պաշտոնյաների բարեվարքության ստանդարտների և հակակոռուպցիոն համակարգի հետագա զարգացումը նույնպես հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար էական նշանակություն ունի։ 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում միասնական նույնականացման ծածկագրերով, հասկացություններով (սահմանումներով) և դասակարգումներով թվայնացված վարչական ռեգիստրների ձևավորման ամբողջականացում և դրանց հիման վրա ինտեգրված (միասնական) պետական վարչական տեղեկատվական համակարգի գործարկում 2031 թվականին:

  • Հակակոռուպցիոն միջազգային վարկանիշների շարունակական բարելավում, հակակոռուպցիոն կրթության և իրազեկվածության մակարդակի ավելացում:

«Հանրապետություն» կուսակցություն logo «Հանրապետություն» կուսակցություն

  • Խորհրդարանականից անցում նախագահական կառավարման համակարգի։

  • Նախագահին վերապահել իրավունք, յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ համաներում իրականացնլու համար։

  • Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն logo «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  • Վերականգնել Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ որպես ժամանակի ընթացքում կայացած արդյունավետ համակարգ։

  • Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. սոցիալական երաշխիքներ, փրկարարի մասնագիտության հանդեպ հանրային հարգանքի և պատկառանքի ձևավորում։

  • Բացառել փրկարարական ծառայության օգտագործումը ներքաղաքական գործընթացներում։

«Հայաստան» դաշինք logo «Հայաստան» դաշինք

  • Քաղաքական հավատարմության փոխարինում պրոֆեսիոնալիզմով և պարգևավճարների համակարգի վերանայում:

  • Անհիմն ազատումներից պաշտպանված քաղաքացիական ծառայության վերականգնում և բազային աշխատավարձի բարձրացում։

  • Մեկ միասնական պատուհանի ստեղծում յուրաքանչյուր քաղաքացու համար, որով մեկ հպումով հասանելի կդառնան բոլոր պետական և հանրային ծառայությունները:

  • «Պադավատապետության» վերացում և կառավարական ամառանոցների (Կոնդ, Սևան) վերածում վերականգնողական կենտրոնների: Պաշտոնյաների կողմից սուտ տեղեկատվության տարածման քրեականացում: