- Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։
- Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։
- Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։
- Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։
- Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։
- Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։
- Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։
- Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը:
- Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր:
- Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը:
- Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։
«Պատիվ ունեմ» դաշինք
«Վերելք» կուսակցություն
Հանրային Կառավարում
- Առկա է ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն։ Մասնավորապես, անհրաժեշտ է հրաժարվել պետական ծառայության տարաբնույթ տեսակներից։ Պետական ծառայությունը պետք է բաժանված լինի միայն զինվորական և քաղաքացիական ծառայության։
- Օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և իրավական հրահանգները պետք է շարադրվեն բոլորի համար հասկանալի լեզվով։
- Մենք հանդես ենք գալիս մեծ քաղաքների` հատկապես Երևանի, փոքրացման օգտին։ Պետք է տարածքային կենտրոնները վերափոխել քաղաքային միջավայրերի, որպեսզի նրանք դառնան կրթության, գիտության, մշակույթի և հասարակական կյանքի հավասարազոր կենտրոններ։