Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Հանրային Կառավարում
  • Ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:
  • Ձևավորել Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և
  • արտերկրահայության բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվել օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից:
  • Ձևավորել պետական կառավարման մասնագետների վերապատրաստման արդիական համակարգ:
  • ԱԺ-ին և Կառավարությանը կից ստեղծել գիտափորձաքննական խորհուրդներ:
  • Հիմնովին վերանայել պետական գնումների համակարգը և օրենսդրությունը, այդ թվում՝ մրցույթում հաղթող ճանաչելու սկզբունքները և հետագա վերահսկողության մեխանիզմները:
  • Իրականացնել տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր:
  • Մշակել և իրագործել ՀՀ նախկին վարչական շրջանները վերականգնելու, դրանք որպես միասնական խոշորացված համայնքներ տեղական հանրաքվեների և ՏԻ մարմինների միջոցով կառավարելու, ինչպես նաև ՀՀ մարզային բաժանումը խոշորացնելու և մարզպետների գործառույթները բացառապես ՀՀ կառավարության տարածքային կառավարման քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ համակարգման ու հսկողության լիազորություններով սահմանափակելու ծրագիր:
  • Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։ 
  • Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ 
  • Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։ 
  • Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։ 
  • Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։ 
  • Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։ 
  • Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։ 
  • Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը: 
  • Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր: 
  • Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը: 
  • Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։