- Մշակելու ենք թափանցիկ, հասկանալի, հասանելի և արդյունավետ երիտասարդական քաղաքականության, որը նախագծված կլինի երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումներն իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդակենտրոն զարգացման և ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա:
 - Նախատեսում ենք բարեփոխումների համակարգման գործառույթը և ինստիտուտը առանձնացնել ամենօրյա կառավարման գործառույթների ինստիտուտներից։
 
Ձևավորելու ենք բարեփոխումների նախագծման, ներդրման և համակարգման բացառիկ լիազորություններով օժտված մարմին, որը՝
- չի մասնակցի ամենօրյա կառավարման գործընթացին,
 - չի լինի ոլորտային գերատեսչությունների ենթակայության տակ, այլ կհամակարգվի բարեփոխումները համակարգող փոխվարչապետի կողմից, որը չի զբաղվում այլ ոլորտների ամենօրյա կառավարամբ,
 - կունենա առանձին բյուջե և գործունեության ծրագիր, որը կհաստատվի կառավարության ծրագրի և պետական բյուջեի հետ մեկտեղ,
 - կունենա փոքրաթիվ, լավ վարձատրվող և փորձառու անձնակազմ՝ ըստ բարեփոխման ենթակա ոլորտների և պայմանագրային կամ առանձին թեմաների վերաբերյալ խորհրդատուներ՝ հասարակական հիմունքներով,
 - կդառնա ներառման հարթակ սփյուռքի հայ մասնագետների և նրանց փորձառության համար,
 - կնախագծի, կներդնի և կհամակարգի բարեփոխումները պետական կառավարման համակարգում։
 - Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ենք վերադարձնելու ներառական գործընթացով բարձր լեգիտիմություն ունեցող, պարզ, մատչելի և անվտանգությունը երաշխավորող ՀՀ սահմանդրության ընդունման իրավունքը:
 - Առանձնակի ուշադրություն է դարձվելու միավորման իրավունքին, դրա զարգացմանը և ինստիտուտների ներդմանը։
 - Անհրաժեշտ է նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանի բնակչության ողջ ներուժը օգտագործել հասարակության բարօրության համար: