«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հանրային Կառավարում
  • Մշակելու ենք թափանցիկ, հասկանալի, հասանելի և արդյունավետ երիտասարդական քաղաքականության, որը նախագծված կլինի երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումներն իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդակենտրոն զարգացման և ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա: 
  • Նախատեսում ենք բարեփոխումների համակարգման գործառույթը և ինստիտուտը առանձնացնել ամենօրյա կառավարման գործառույթների ինստիտուտներից։ 

Ձևավորելու ենք բարեփոխումների նախագծման,  ներդրման և համակարգման բացառիկ լիազորություններով օժտված մարմին,  որը՝

  • չի մասնակցի ամենօրյա կառավարման գործընթացին,
  • չի լինի ոլորտային գերատեսչությունների ենթակայության տակ, այլ կհամակարգվի բարեփոխումները համակարգող փոխվարչապետի կողմից, որը չի զբաղվում այլ ոլորտների ամենօրյա կառավարամբ,
  • կունենա առանձին բյուջե և գործունեության ծրագիր, որը կհաստատվի կառավարության ծրագրի և պետական բյուջեի հետ մեկտեղ,
  • կունենա փոքրաթիվ, լավ վարձատրվող և փորձառու անձնակազմ՝ ըստ բարեփոխման ենթակա ոլորտների և պայմանագրային կամ առանձին թեմաների վերաբերյալ խորհրդատուներ՝ հասարակական հիմունքներով,
  • կդառնա ներառման հարթակ սփյուռքի հայ մասնագետների և նրանց փորձառության համար,
  • կնախագծի, կներդնի և կհամակարգի բարեփոխումները պետական կառավարման համակարգում։
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ենք վերադարձնելու ներառական գործընթացով բարձր լեգիտիմություն ունեցող, պարզ, մատչելի և անվտանգությունը երաշխավորող ՀՀ սահմանդրության ընդունման իրավունքը:  
  • Առանձնակի ուշադրություն է դարձվելու միավորման իրավունքին, դրա զարգացմանը և ինստիտուտների ներդմանը։ 
  • Անհրաժեշտ է նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանի բնակչության ողջ ներուժը օգտագործել հասարակության բարօրության համար:
  • Ներդնելու ենք հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ:
  • Ներդնելու ենք հանրությանը ծառայությունների մատուցման աշխատանքային ու էթիկայի կանոններ:Մշակելու և իրագործելու ենք պետության և համայնքների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների միասնական քաղաքականության:
  • Ձևավորելու ենք ծառայությունների գնագոյացման խելամիտ և հիմնավորված համակարգ:
  • Իրականացնելու ենք պետության և համայնքային մոտ ծառայությունները։
    Արդիականացնելու ենք ծառայությունների համար տվյալների ռեգիստրները, այդ թվում՝ ապահովելու առկա թվային ռեգիստրների փոխգործելիությունը, իսկ ոչ թվային ռեգիստրների՝ թվայնացումն ու համակցելիությունը:
  • Ներդնելու ենք թվայնացված հանրային ծառայությունների մատուցման միասնական էլեկտրոնային հարթակ, որից օգտվելը լինելու է առավելագույնս պարզ, մատչելի և արագ, հանրությունը ստանալու է ծանուցումները պետական մարմիններից:
  • Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակելու և ներդրելու ենք ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:
  • Սահմանելու ենք պետական ծառայությունների՝ պատվիրակման կամ մասնավորի միջոցով մատուցման հայեցակարգային կառուցակարգերը, ձևավորելու ենք անհրաժեշտ իրավական հիմքերը:
  • Ձևավորելու ենք հանրային կառավարման բարեփոխումների համակարգման գրասենյակը՝ բարեփոխումների իրականացումը և շարունակականությունն ապահովելու համար:
  • Իրականացնելու ենք խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար:
  • Ապահովելու ենք գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր:
  • Փորձարկելու ենք մի քանի օժանդակ գործառույթների մասով ինտեգրված ծառայությունների մատուցման մոդելը և, հաջողության դեպքում, դրա համապարփակ կիրառման համար ապահովելու ենք իրավական ու տեխնիկական հիմքեր:
  • Աշխատանքներ ենք իրականացնելու պետական ենթակառուցվածքների արդիականացման հայեցակարգի մշակման ու դրանից բխող գործողությունների փուլային իրագործման ուղղությամբ՝ ապահովելով ռեսուրսարդյունավետ և արդիական աշխատանքային միջավայր ապահովող պետական ինստիտուտներ: