«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Հանրային Կառավարում
  • Մշակելու ենք թափանցիկ, հասկանալի, հասանելի և արդյունավետ երիտասարդական քաղաքականության, որը նախագծված կլինի երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումներն իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդակենտրոն զարգացման և ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա: 
  • Նախատեսում ենք բարեփոխումների համակարգման գործառույթը և ինստիտուտը առանձնացնել ամենօրյա կառավարման գործառույթների ինստիտուտներից։ 

Ձևավորելու ենք բարեփոխումների նախագծման,  ներդրման և համակարգման բացառիկ լիազորություններով օժտված մարմին,  որը՝

  • չի մասնակցի ամենօրյա կառավարման գործընթացին,
  • չի լինի ոլորտային գերատեսչությունների ենթակայության տակ, այլ կհամակարգվի բարեփոխումները համակարգող փոխվարչապետի կողմից, որը չի զբաղվում այլ ոլորտների ամենօրյա կառավարամբ,
  • կունենա առանձին բյուջե և գործունեության ծրագիր, որը կհաստատվի կառավարության ծրագրի և պետական բյուջեի հետ մեկտեղ,
  • կունենա փոքրաթիվ, լավ վարձատրվող և փորձառու անձնակազմ՝ ըստ բարեփոխման ենթակա ոլորտների և պայմանագրային կամ առանձին թեմաների վերաբերյալ խորհրդատուներ՝ հասարակական հիմունքներով,
  • կդառնա ներառման հարթակ սփյուռքի հայ մասնագետների և նրանց փորձառության համար,
  • կնախագծի, կներդնի և կհամակարգի բարեփոխումները պետական կառավարման համակարգում։
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ենք վերադարձնելու ներառական գործընթացով բարձր լեգիտիմություն ունեցող, պարզ, մատչելի և անվտանգությունը երաշխավորող ՀՀ սահմանդրության ընդունման իրավունքը:  
  • Առանձնակի ուշադրություն է դարձվելու միավորման իրավունքին, դրա զարգացմանը և ինստիտուտների ներդմանը։ 
  • Անհրաժեշտ է նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Հայաստանի բնակչության ողջ ներուժը օգտագործել հասարակության բարօրության համար:
  • Առկա է ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով Հայաստանի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն։ Մասնավորապես, անհրաժեշտ է հրաժարվել պետական ծառայության տարաբնույթ տեսակներից։ Պետական ծառայությունը պետք է բաժանված լինի միայն զինվորական և քաղաքացիական ծառայության։
  • Օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և իրավական հրահանգները պետք է շարադրվեն բոլորի համար հասկանալի լեզվով։
  • Մենք հանդես ենք գալիս մեծ քաղաքների` հատկապես Երևանի, փոքրացման օգտին։ Պետք է տարածքային կենտրոնները վերափոխել քաղաքային միջավայրերի, որպեսզի նրանք դառնան կրթության, գիտության, մշակույթի և հասարակական կյանքի հավասարազոր կենտրոններ։