- Արագացնել և արդեն առկա փորձի հաշվառումով ավարտին հասցնել վարչատարածքային փոփոխությունների իրականացումը։
- Բարձրացնել տարածքային կառավարման արդյունավետությունը, փոխակերպել տարածքային կառավարման մարմինների լիազորությունների բովանդակությունը, տնտեսական ու վարչական կառավարման գործառույթներից անցնել հեռանկարային զարգացմանն ուղղված գործառույթների իրականացմանը, ապահովել արդյունավետ ու գործընկերային հարաբերություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։
- Ձևավորել համայնքներում անհրաժեշտ կարողություններ և դրան համընթաց իրականացնել իշխանական լիազորությունների ապակենտրոնացման գործընթաց։
- Ավելացնել համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերի զարգացման հնարավորությունները, ապահովել համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններում դրանց ներկայացվածության ու մասնակցության լրացուցիչ երաշխիքներ։
- Իշխանական լիազորությունների ապակենտրոնացմանը զուգահեռ իրականացնել ֆինանսական ապակենտրոնացման գործընթաց (հնգամյա հեռանկարում համայնքային ֆինանսական ռեսուրսների ծավալը համախմբված բյուջեում՝ մինչև 15 %)։
- Ապահովել համայնքների արդյունավետ և ներկայացուցչական կառավարումը, համամասնական ընտրակարգի պարագայում առանց կուսակցական ցուցակներում ընդգրկման բնակիչների ընտրվելու իրավունքը։
- Համայնքային ծառայության համակարգը ամբողջապես ներդաշնակեցնել հանրային ծառայության համակարգի հետ, ապահովել համայնքային ծառայողների մասնագիտական առաջխաղացման և սոցիալական երաշխիքների ամբողջական իրացումը։
- Ապահովել ընտրությունների ազատ, մրցակցային, արդար և կասկած չհարուցող բնույթը:
- Ապահովել առողջ ու անկաշկանդ քաղաքական մրցակցության միջավայր:
- Ապահովել ընտրությունների բազմազանությունը և իրական ընտրության հնարավորությունը:
- Ապահովել ընտրական օրենսդրության կանոնակարգումների որոշակիությունն ու կայունությունը։
«Պատիվ ունեմ» դաշինք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հանրային Կառավարում
- Ներդնելու ենք հանրային ծառայությունների որակի վերահսկողության գործուն համակարգ:
- Ներդնելու ենք հանրությանը ծառայությունների մատուցման աշխատանքային ու էթիկայի կանոններ:Մշակելու և իրագործելու ենք պետության և համայնքների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների միասնական քաղաքականության:
- Ձևավորելու ենք ծառայությունների գնագոյացման խելամիտ և հիմնավորված համակարգ:
- Իրականացնելու ենք պետության և համայնքային մոտ ծառայությունները։
Արդիականացնելու ենք ծառայությունների համար տվյալների ռեգիստրները, այդ թվում՝ ապահովելու առկա թվային ռեգիստրների փոխգործելիությունը, իսկ ոչ թվային ռեգիստրների՝ թվայնացումն ու համակցելիությունը: - Ներդնելու ենք թվայնացված հանրային ծառայությունների մատուցման միասնական էլեկտրոնային հարթակ, որից օգտվելը լինելու է առավելագույնս պարզ, մատչելի և արագ, հանրությունը ստանալու է ծանուցումները պետական մարմիններից:
- Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով մշակելու և ներդրելու ենք ծառայությունների միասնական գրասենյակների արդիական մոդել:
- Սահմանելու ենք պետական ծառայությունների՝ պատվիրակման կամ մասնավորի միջոցով մատուցման հայեցակարգային կառուցակարգերը, ձևավորելու ենք անհրաժեշտ իրավական հիմքերը:
- Ձևավորելու ենք հանրային կառավարման բարեփոխումների համակարգման գրասենյակը՝ բարեփոխումների իրականացումը և շարունակականությունն ապահովելու համար:
- Իրականացնելու ենք խորքային ֆունկցիոնալ ու ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պետական հատվածում բոլոր անարդյունավետությունները վեր հանելու և համարժեք վերանայման աշխատանքներ իրականացնելու համար:
- Ապահովելու ենք գործադիր իշխանության մարմինների գործառույթների միասնական ու օպտիմալ կառուցակարգեր:
- Փորձարկելու ենք մի քանի օժանդակ գործառույթների մասով ինտեգրված ծառայությունների մատուցման մոդելը և, հաջողության դեպքում, դրա համապարփակ կիրառման համար ապահովելու ենք իրավական ու տեխնիկական հիմքեր:
- Աշխատանքներ ենք իրականացնելու պետական ենթակառուցվածքների արդիականացման հայեցակարգի մշակման ու դրանից բխող գործողությունների փուլային իրագործման ուղղությամբ՝ ապահովելով ռեսուրսարդյունավետ և արդիական աշխատանքային միջավայր ապահովող պետական ինստիտուտներ: