- Հանրային եւ մասնագիտական քննարկումների հիման վրա ձեւավորելու ենք առավել արդյունավետ աշխատող կառավարության կառուցվածք եւ պետական կառավարման համակարգ: Գործադիր իշխանությունը պետական եւ տեղական մակարդակով, լիարժեք հաշվետու ենք դարձնելու ժողովրդի ներկայացուցչական մարմիններին:
- Պետության կառավարմանն ու հանրային ծառայությանը հաղորդելու ենք նոր որակ՝ հիմնված պետականության ընկալման բարձր մակարդակի, պատասխա նատվության, պրոֆեսիոնալիզմի եւ արժանապատիվ վարձատրության վրա
- Հանրային կյանքի տարբեր ոլորտներում արդյունավետ կօգտագործվի կանանց ներուժը։ Պետական կառավարման բոլոր մակարդակներում կանանց հավասարակշռված ներկայացվածության հասնելու նպատակով կորդեգրվի ազգային մեխանիզմ։
- Հեշտ կիրառելի ենք դարձնելու մասնակցային եւ անմիջական ժողովրդավարության ինստիտուտների գործադրումը (հանրաքվե, համաժողովրդական հարցումներ եւ այլն)՝ որպես ժողովրդի անմիջական կամքի արտահայտման արդյունավետ միջոց։
«Հայաստան» դաշինք
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Հանրային Կառավարում
- Ձևավորել պետական կառավարման արդյունավետ համակարգ:
- Ձևավորել Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և
- արտերկրահայության բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվել օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից:
- Ձևավորել պետական կառավարման մասնագետների վերապատրաստման արդիական համակարգ:
- ԱԺ-ին և Կառավարությանը կից ստեղծել գիտափորձաքննական խորհուրդներ:
- Հիմնովին վերանայել պետական գնումների համակարգը և օրենսդրությունը, այդ թվում՝ մրցույթում հաղթող ճանաչելու սկզբունքները և հետագա վերահսկողության մեխանիզմները:
- Իրականացնել տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր:
- Մշակել և իրագործել ՀՀ նախկին վարչական շրջանները վերականգնելու, դրանք որպես միասնական խոշորացված համայնքներ տեղական հանրաքվեների և ՏԻ մարմինների միջոցով կառավարելու, ինչպես նաև ՀՀ մարզային բաժանումը խոշորացնելու և մարզպետների գործառույթները բացառապես ՀՀ կառավարության տարածքային կառավարման քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ համակարգման ու հսկողության լիազորություններով սահմանափակելու ծրագիր: